Հուլիսի 17 2017 Բաժինը՝ Լուրեր

Հայ Ավետարանչական ընկերակցությունը պարգեւատրվեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության շնորհակալագրով


 
Հայ Ավետարանչական ընկերակցությունն իր բարեգործական ծրագրերում մեծ տեղ է հատկացնում սահմանամերձ համայնքներին:

Այս տարի Տավուշի մարզի Չինարի և Չորաթան համայնքներում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կատարած շինարարական աշխատանքներին (ապաստարանի կառուցում, քաղաքացիական պաշտպանության ջոկատի տարածքների վերանորոգում) մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Հայ Ավետարանչական ընկերակցությունն արժանացավ շնորհակալագրի: