Օգոստոսի 10 2017 Բաժինը՝ Լուրեր

Վանաձորի "Շող" կենտրոնի երեխաները ոգեշնչված են հայտնի մարդկանցով

ԱՀԱԸ Վանաձորի <<Շող>> ցերեկային կենտրոնը կարևորելով և փորձելով բարձրացնել երեխաների մոտ կրթության նկատմամբ մոտիվացիան, կազմակերպեց հանդիպումների շարք <<Հայտնիները>> թեմայով, որոնք վարում էին աշխատակազմի յուրաքանրյուր անդամ` ընտրելով  մեկ հայտնի, աշխարհահռչակ, ճանաչված անձ, ում մասին ներկայացնում էին յուրաքանչյուրը յուրովի: Հայտնիներ, ում մասին մանկության տարիներին բարձր չեն խոսել, ովքեր դպրոցում չեն հաջողել, չեն փայլել առաջադիմությամբ, ոչնչից հասել բարձունքների և այսօր թողել են ԱՆՈՒՆ: Թոմաս Ալվա Էդիսոնին, ում մանկաբույժներն ու մանկավարժները համարել են մտավոր թերզարգացած, ում թույլ չեն տվել հաճախել դպրոց, բայց միևնույնն է, նա դարձել է Նոբելյան մրցանակ ստացող աշխարհաճանաչ հանճար, ում մանկաբույժներն ու մանկավարժները համարել են մտավոր թերզարգացած, ում թույլ չեն տվել հաճախել դպրոց, բայց միևնույնն է, նա դարձել է Նոբելյան մրցանակ ստացող աշխարհաճանաչ հանճար: Հետաքրքիր էին հանդիպումները նվիրված նաև  Շառլ Ազնավուրին, Ջոան Ռոուլինգին, Սթիվ Ջոբսին, Ցուկերբերգին, Չառլի Չապլինին:

 

Հայ հայտնիներից ներկայացնում ենք Մհեր Մկրտչյանին և Հովհաննես Շիրազին մասին նյութերը, ում կենսագրությանը մեծ հետաքրքրությամբ էին հետևում կենտրոնի երեխաները, հատկապես, որ հանդիպումները կազմակերպվել և նյութերը ներկայացվել յուրօրինակ ձևով:

Հանդիպումներից մեկը սկսվեց նրանով, որ երեխաները պետք է փազլ հավաքեին խմբերով և կռահեին, թե ում աչքերն են պատկերված պատին <<տխուր աչքերով կատակերգուն>> խորագրով: Միջոցման ընթացքում կենտրոնի նկարչության մանկավարժը, ով ներկայացնում էր մեծ դերասանի կենսագրությունն ու նրա կյանքի դժվար փուլերը, զուգահեռ աշխատում էր սև թղթի վրա, որը վերջում դիրքը փոխելիս դարձավ Մհեր Մկրտրյանի դիմանկարը: Երեխաները ունկնդրեցին Մհեր Մկրտչյանի կատարմամբ նաև Պարույր Սևակի <<Մարդ էլ կա, մարդ էլ>>  ստեղծագործությունը: Այս և նման հանդիպումները  ուսուցողական են,  դաստիարակչական և մոտիվացնող: Երեխաները երկար ժամանակ տպավորված էին, հիշում ու խոսում էին այս կամ այն դրվագի մասին, իրար հարցեր տալիս, քննարկում, թե հատկապես ինչով տպավորվեցին

Իրինա Չախոյան

Վանաձորի "Շող" կենտրոնի համակարգող