Օգոստոսի 10 2017 Բաժինը՝ Լուրեր

Այսօր տոն է Զորական համայնքում


Այսօր կատարվեց համայնքի ամենափոքր բնակիչների երազանքը: Նրանք այսօր ունեն գեղեցիկ և հարմարավետ մանկապարտեզ, որը վաղուց երեխաների համար դարձել էր երազանք, չէ՞ որ գյուղում մանկապարտեզ չի գործել շուրջ 20 տարի:

Բարերարների անսահման մարդասիրության ուժն է իրականություն դարձրել երեխաների երազանքը:

Մեր Ընկերակցությունն էլ իր ներդրումն ունեցավ այս հրաշալի նախաձեռնությանը և ճիշտ կլինի ասել, որ այն մեր կողմից մի փոքրիկ նվեր է երեխաներին:

Ձեզ անհոգ և ուրախ մանկություն, մեր սիրելի՛ երեխաներ։

Ընթերցեք նաեւ՝ ARAVOT.AM: Մարշալների հայրենակիցների գյուղում՝ Զորականում մանկապարտեզ բացվեց (ֆոտոշարք)