Օգոստոսի 12 2017 Բաժինը՝ Լուրեր

Այցելություն Հաղարծին վանական համալիր


Վանաձորի Հայ Ավետարանչական ընկերակցության «Էմմանուել» խմբի հատուկ խնդիրներ ունեցող18 սաները իրենց ծնողների հետ առաջին անգամ Հաղարծին վանական համալիրում էին: 

Նրանց զարմացած հայացքներում հրճվանք, սեր, ոգևորություն կար: Տեղի քահանայի օրհնության աղոթքը ստանալուց հետո , չնայած տեղաշարժվելու  դժվարությանը,   նրանք  բնության գրկում կարողացան հետաքրքիր օր ունենալ` ուսուցողական խաղեր, բնապատկերի արտացոլում թղթերի վրա, ոսկեղեն համարի ուսուցում:

Երեխաներն օրվա շարունակություն ունեցան եկեղեցում: Այդ օրը ներկա էին 22 երեխա: Նրանց  ուրախությունը կրկնապատկվեց,  երբ փոքրիկ հյուրասիրության շուրջ  նվերներ ստացան՝ “կոշիկի տուփի”, որի մեջ կար տարբեր խաղալիքներ և գրենական պիտույքներ, նվիրված Հոլանդիայի «Սամարացու գանձանակ» (Stichting de Samaritaan) կազմակերպության կողմից:

Թո՛ղ որ Աստծո կամքով ու օրհնությամբ, այս երեխաներն ու իրենց հոգատար ծնողները բազմիցս նման առիթներ ունենան` իրենց միօրինակ կյանքը հետաքրքիր դարձնելու համար: