Սեպտեմբերի 04 2017 Բաժինը՝ Լուրեր

Գիտելիքի օրը Ավետիսյան կրթօջախում


«Ավանգարդ» թերթի անդրադարձը

Անցան ամառային օրերն անհոգ, նորից եկավ դեղնավարս աշունն ու իր հետ բերեց նոր ուսումնական տարին:  Եկավ ու բոլորին կրկին հավաքեց Ավետիսյան դպրոցի հարազատ ու սրտաբաց կանաչ բակում: Եկավ ու նվիրեց ուրախ հանդիպումներ, նոր երազանքներ, նվիրեց գիտելիքի, դպրության նոր օր՝ սեպտեմբերի 1, որն սկսվեց «Հայր մեր»-ով, Հայաստանի Հանրապետության օրհներգով Հայաստանի և Ավետիսյան կրթահամալիրի դրոշների ուղեկցությամբ:

Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր տողանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը կարդաց և աշակերտներին ու ծնողներին իր շնորհավորանքներն ու մաղթանքներն ուղղեց տնօրեն Մելանյա Գեղամյանը: Առանձնակի ջերմությամբ  ընդունվեց այս օրվան անհամբեր սպասող առաջին դասարանցիների ելույթը, իսկ գալիք տարվա շրջանավարտները՝ տասներկուերորդցիները, ավագի իրավունքով կրտսեր դասընկերներին  մաղթեցին բովանդակալից ու հետաքրքիր ուսումնական տարի:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Ավետիսյան դպրոցի ջերմ բարեկամ, բեյրութահայ մտավորական, գրող, հրապարակախոս Արամ Սեպետճյանը:

Կրթահամալիրի սաների երգն ու պարը էլ ավելի գունեղ դարձրին տոնակատարությունը:

ՀԱԸ Մամուլի բաժին