Սեպտեմբերի 14 2017 Բաժինը՝ Լուրեր

Մանուկների սիրելի Թամար Ալբարյանն այս տարի ևս ծառայեց ՀՀ և Արցախի ամառային ճամբարներում


2017թ․ հունիսի 26-ից հուլիսի 28-ը Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության աջակցությամբ այս տարի ևս բարեգործական ծառայության նպատակով Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Հայ Ավետարանական եկեղեցու երեցկին Թամար Ալբարյանը։

Նա մեծ սիրով և խանդավառությամբ իր բազմամյա փորձն ու գիտելիքները փոխանցեց թե՛ երիտասարդներին, թե՛ մանուկներին, ինչպես նաև սովորեցրեց նոր և ուրախ հոգևոր մանկական երգեր։

Հայաստանում Թամար Ալբարյանն իր ծառայությունները բերեց՝

  • Երևանի Բաղրամյան 18 հասցեում գտնվող ՀԱԸ մանկական բակային ճամբարում
  • Շուշիի «Պետրոսյան» մանկական ճամբարում
  • Հանքավանի «Շողիկ» մանկական ճամբարում
  • Աբովյանի ՀԱԵ մանկական բակային ճամբարում
  • Կրթադաստիարակչական ցերեկային կենտրոններում
  • Մանկապատանեկան տարբեր միջոցառումներում

Մանուկները մեծ ուրախությամբ էին մասնակցում համերգային ծրագրերին։ Ոգևորությամբ դիտում էին բոլոր այն հետաքրքիր փորձերը, որոնք կատարվում էին քրիստոնեական պատգամները մանուկներին ավելի հարազատ և հասանելի դարձնելու համար։ 

Լիլիթ Անտոնյան
ՀԱԸ Երևանի կենտրոնի սոց․ աշխատող