Սեպտեմբերի 19 2017 Բաժինը՝ Լուրեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը պատվեց Հայ Ավետարանչական ընկերակցությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը գրում է․

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Զավեն Խանջյանին է հանձնել կազմակերպությանը շնորհած «Երախտագիտություն» մեդալ՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու Արցախի միջեւ համագործակցությունը կպահպանի իր դրական դինամիկան:

  • Հայ Ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) պատվիրակության կազմում էին. ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը տիկնոջ՝ Սոնա խանջյանի հետ, Հայաստանի ներկայացուցիչ՝ Հարութ Ներսեսսյանը, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վեր. Պերճ Ճամպազյանը, Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Ռընե Լևոնյանը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանը, Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ վեր. Հարություն Սելիմյանը, Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոստյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը տիկնոջ՝ Հուրի Մելքոնյանի հետ, ՀԱԸ Հայաստանի գրասենյակի գործերի կառավարիչ, ՀԱԸ Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանը, ՀԱԸ ֆինանսական վերահսկիչ Արմեն Ստեփանյանը, ՀԱԸ արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը, ՀԱԸ սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատու Քրիստինա Սիմոնյանը, Ֆրանսիայի Հայ Ավետարանական համայնքի անդամ Հովել Շնորհոքյանը:

2017-09-19

president.nkr.am

Առաջարկում ենք դիտել «Օր» լրատվականի ռեպորտաժը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հանդիպման մասին։ Արցախ TV-ի թղթակիցը ճեպազրույց է ունեցել ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վեր. Պերճ Ճամպազյանի հետ։ 

 

Այս մասին գրում են՝
____________________________

aravot.am

armenpress.am

panorama.am

artsakh.tv

armedia.am

crossnews.am

armenia.shafaqna.com

 

Տեսանյութ