Հոկտեմբերի 01 2017 Բաժինը՝ Լուրեր

Գիտելիքը ուժ է


Այո՛, գիտելիքը ուժ է և հնարավորություն` իրականացնելու մեր իղձերն ու ցանկությունները:

Հայ Ավետարանչական ընկերակցության Վանաձորի կրթադաստիարակչական կենտրոնի 30 սաներն իրենց գիտելիքի «ամպիկներում» գրեցին իրենց ցանկություններն ու երազանքները, թե ինչ են ուզում դառնալ. բժիշկ` մարդկանց բուժելու համարդ, ոստիկան` կարգուկանոնը հսկելու համար, զինվոր` հայրենիքը պաշտպանելու համար, ծրագրավորող, մոդելավորող, ֆուտբոլիստ և որ ամենակարևորը` լավ մարդ: Եվ նրանք հասկացան, որ այս ամենին հասնելու համար լավ սովորել է պետք:

Ուշագրավ էր երեխաներից մեկի գրառումը՝ լինել օրինակելի աշակերտ ու սիրել մայրիկին:

Այս ոգևորությամբ և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկությամբ ցերեկային կենտրոնը նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեց:

Ժաննա Դանիելյան
ՀԱԸ Վանաձորի կենտրոնի պատասխանատու