Հոկտեմբերի 19 2017 Բաժինը՝ Լուրեր

Քարը խաչքար դարձնող Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցում


Հոկտեմբերի 7-ին, Վանաձոր քաղաքի օրվա առիթով, Հայ Ավետարանչական ընկերակցության Վանաձորի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնի սաներն այցելեցին վաստակաշատ նկարիչ, քանդակագործ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Բոգդան Հովհաննիսյանին:

Հանդիպումը տեղի ունեցավ վարպետի արվեստանոցում: Նա իր անվանն ու կոչմանը հարիր վարպետությամբ, լոռեցու «միամտությամբ», Լոռվա գեղեցիկ բարբառով համեմված, պատմեց ամեն մի քարի պատմությունն ու նրա հետ կապված աշխատանքի նրբությունները:

Նա պատասխանեց երեխաների հարցերին, պատմեց զավեշտալի դրվագներ իր աշխատանքի հետ կապված և վերջում ժողովրդական երգ սովորեցրեց նրանց: Երեխաների մոտ հետաքրքրություն առաջացավ սովորել և ավելի մոտիկից ծանոթանալ քանդակագործությանը:

Վարպետը խոստացավ կրկին հանդիպել երեխաների հետ և որ ամենակարևորն է` նրանց սովորեցնել կավագործություն և քարը խաչքար դարձնելու հնարքները, որի համար արդեն ունենք նախնական պայմանավորվածություն

Դժվարանում էինք հրաժեշտ տալ, հանդիպումը բնաշխարհին ու լոռեցուն բնորոշ տաք էր ու ջերմացնող:

Ժաննա Դանիելյան
ՀԱԸ Վանաձորի կենտրոնի պատասխանատու