Նոյեմբերի 02 2017 Բաժինը՝ Լուրեր

Աշնան տոն Դիլիջանում


Հոկտեմբերի 15-ին Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ծառայողները և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի գրասենյակի ցերեկային կենտրոնի ուսուցիչները համատեղ կազմակերպել էին Բերքի տոնին նվիրված միջոցառում, որի խորագիրն էր՝ «Աշնան անձրևը երկիրը ծածկում է օրհնությունով»։

Միջոցառմանը մասնակցեցին 25 երեխաներ, նաև հրավիրված էին երեխաների ծնողները, ցերեկային կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի մյուս սաները։

Տոնակատարության ընթացքում մանուկները արտասանեցին Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի՝ աշնանը նվիրված բանաստեղծություններ։ Երեխաները հանդես եկան նաև բերքահավաքին նվիրված թատերական ներկայացմամբ։

Կազմակերպվել էր նաև Մաքրամեի և նկարչության խմբակի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։ Երեխաները աշնանային վառ ու գունեղ տերևներից պատրաստել էին կենդանիների պատկերներ։

Միջոցառման ավարտին ներկաները օգտվեցին աշնան բերք ու բարիքից՝ գոհանալով Աստծուց։

ԱՀԱԸ Դիլիջանի գրասենյակ և ՀԱԵ ՔԴ բաժին