Նոյեմբերի 09 2017 Բաժինը՝ Լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության եւ Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդների հետ


2017 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցի լույսի ներքո, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը հրավիրեց Վեհափառին հանդիպելու Միացյալ Նահանգներում Հայ Ավետարանական համայնքի եւ ԱՀԱԸ առաջնորդների հետ։

Վեհափառը սիրով ընդառաջեց, եւ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմը, համագործակցությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հետ, ծրագրեցին համատեղ ճաշկերույթ հինգշաբթի օրը` նոյեմբերի 2-ին, 2017 թ․։

Քալիֆորնիայի Բըրբենք բնակավայրում գտնվող ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմի կենտրոնատեղիում կայացած ընդունելությունը հյուրընկալել էին Տեր եւ Տիկին Ալբերտ Բոյաջյանները։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը սիրով ողջունում է Վեհափառի հետ հանդիպումը:

*******

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգ, 4 Նոյեմբեր 2017թ․

Նոյեմբեր 3-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության, Հայկազյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին: 

Վերջիններս խորին երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցի ընթացքին առանձին հանդիպման հնարավորության համար, ներկայացնելով Հայ Ավետարանական Եկեղեցու և ԱՀԱԸ գործունեությունը: Նրանք գոհունակությամբ անդրադարձան Մայր Եկեղեցու հետ գործակցությանը և ապագայի համար պատրաստակամություն հայտնեցին առավել ջանքեր ներդնել աշխարհասփյուռ հայության կյանքում հոգևոր միության հասնելու համար` արձագանքելով մեկ լինելու Տիրոջ պատգամին:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և իր օրհնության ու գնահատանաց խոսքն ուղղեց Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը հատկապես ընդգծեց վերջին շրջանում Հայ Ավետարանական եկեղեցու պատասխանատուների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միության մեջ գործելու պատրաստակամ ոգին, որով հնարավոր է ամրապնդել համազգային միասնականությունը, վերականգնել հոգևոր կյանքի միությունը:
Խոսքը եզրափակելով՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին նոր արդյունքներով ու ձեռքբերումներով պիտի շարունակի համալրել բարեսիրական իր ծառայությունները՝ հանուն Հայրենիքի զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:

*******

ԸՆԹԵՐՑԵ՛Ք ՆԱԵՎ՝
__________________________

Վեհափառ Տէր՝ բարի եկաք:

Այս երեկոյ, եղբայրական սիրով եւ Քրիստոնէական ոգիով ջերմացած այս հանդիպման համար, խանդավառ եւ շնորհակալ ենք:

Հայկեան ցեղի զաւակներու միջեւ, քաղձրաբարոյ, յարգալից եւ սիրալիր յարաբերութիւններ ցուցանիշ են հասունութեան եւ քաղաքակրթութեան: Հրճուանքով եւ ոգեւորութեամբ կ'ողջունենք այդ ոգիին ներկայութիւնը այս երեկոյ եւ ձեր անհատական նպաստը այդ ոգիի ստեղծման մէջ:

Կարդալ ավելին

 

 

ԱՅՍ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ՝
__________________________

 

https://armenpress.am/arm/news/911351/amenayn-hayoc-katoxikosy-handipel-e-amerikayi-hay-avetaranchakan.html

https://news.am/arm/news/419246.html

http://aravot.am/2017/11/04/917931/

http://tert.am/am/news/2017/11/04/garegin/2530462

http://times.am/?p=228494&l=am

http://hhpress.am/?sub=hodv&hodv=20171107_14&flag=am

https://slaq.am/arm/news/1210819/

http://hayernaysor.am/archives/264415

http://arevelk.am/am/content/3/1977/Ամենայն-Հայոց-Կաթողիկոսը-հանդիպում-ունեցավ-Ամերիկայի-Հայ-Ավետարանչական-Ընկերակցության-ներկայացուցիչն.html

http://protestant.am/?p=30536

http://armenianchurch.org/index.jsp?sid=3&nid=3615&y=2017&m=10&d=4