Նոյեմբերի 17 2017 Բաժինը՝ Լուրեր

Աննախադեպ համագործակցությունն ամփոփեց իր կատարած աշխատանքները Մարտունի համայնքում


Նոյեմբերի 16-ին, դեռևս 2014թ. հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում  սկիզբ առած աննախադեպ համագործակցության անդամ կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և նրանց գործընկերներն ամփոփիչ այց կատարեցին Մարտունի՝ ամփոփելու համայնքում իրականացված “Խորհրդանշական գյուղ” եռամյա ծրագիրը:

Այցը սկսվեց մամուլի ասուլիսով` համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներով, ինչպես նաև ծրագրի անկախ գնահատման խմբի գրավոր ուղերձով՝ 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները ամփոփելու և գնահատելու նպատակով: Համայնքում իրականացված ծրագրերի դիտայցից հետո տեղի ունեցան համագործակցության ջանքերով վերանորոգված մանկապարտեզի, դպրոցի ճաշարանի և ատամնակայանի պաշտոնական բացման արարողությունները:

Ի դեպ, աննախադեպ այս համագործակցությունը սկիզբ է առել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ:

Ծրագրի շրջանակներում ԱՀԱԸ-ի կատարած ներդրումները՝ ստորև.

Համայնքին գյուղտեխնիկայի տրամադրում (որի արժեքի 20%-ը տրամադրել է ԱՀԱԸ-ն, իսկ 80%-ը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը»)

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցչի ֆինանսավորում՝ համայնքի դպրոցում աշխատելու համար

Ատամնաբուժական ծառայություններ գյուղի բնակիչների և դպրոցի համար

Մանկապարտեզի սանհանգույցի նորոգման ֆինանսավորում՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ

Ամանորի, Սուրբ Ծննդյան և երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպում համայնքում՝ երեխաների համար խորհրդանշական նվերներով

Մյուս կազմակերպությունների ներդրումներին և այլ մանրամասներին ծանոթացեք մամուլի հաղորդագրության մեջ:

Առաջարկում ենք դիտել Շողակաթ հեռուստաընկերության ռեպորտաժը համընկերության անդամների ամփոփիչ այցի մասին։

ԱՅՍ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ՝
__________________________

https://armenpress.am

http://www.lragir.am

https://www.panorama.am

http://shoghakat.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

http://shamshyan.com

https://timenews.am

https://www.slaq.am

http://gegharkunik.mtad.am

http://www.roundtable-act.am

http://www.kyavartv.am

http://www.armradio.am (ՌԱԴԻՈՌԵՊՈՐՏԱԺ)

Տեսանյութ