Նոյեմբերի 21 2017 Բաժինը՝ Լուրեր

ԵՊՀ դոցենտ Միրա Անտոնյանը կիսվեց իր փորձառությամբ ԱՀԱԸ Արցախի աշխատակիցների հետ


Սույն թվականի նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում անցկացվեց սեմինար «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի գործառնման առանձնահատկությունները» թեմայով ԱՀԱԸ Շուշիի և Ասկերանի «Շող» ցերեկային կենտրոնների աշխատակիցների համար:

Այն վարեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, սոցիալական գիտությունների թեկնածու, դոցենտ Միրա Անտոնյանը:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի անհրաժեշտությունը, երեխաների իրավունքների պաշտպանության սկզբունքները և մակարդակները: Լուսաբանվեց նաև թիմային աշխատանքը, բազմամասնագիտական թիմի գործառնումը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում:

Սեմինավարի խոսքը զուգակցվում էր սլայդերի ցուցադրմամբ, հագեցած էր բազմաբնույթ օրինակներով: Մասնակիցները ակտիվ մասնակցում էին քննարկումներին, արտահայտում կարծիքներ: Սեմինարն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում, այն օգտակար և արդյունավետ էր մասնագիտական խմբի հմտությունների զարգացման համար:

Լուսինե Հայրիյան
ԱՀԱԸ Արցախի սոցիալական ծրագրերի պատասխանատու