Նոյեմբերի 30 2017 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ աշխատակիցները մասնակցեցին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 13-ամյակին նվիրված գիտաժողովին


Նոյեմբերի 13-ին Երևանի Պետական համալսարանը և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան կազմակերպել էին գիտաժողով, որին մասնակցում էին սոցիալական ծառայություններ մատուցող բազմաթիվ կառույցներ և սոցիալական աշխատողներ:

Գիտաժողովի ընթացքում ԵՊՀ դասախոս Աննա Ոսկանյանը, որպես լավագույն խմբային աշխատանք իրականացնող կառույց, մատնանշեց ԱՀԱԸ «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները: Հիշեցնենք, որ նախորդ տարի գիտաժողովի մասնագիտական հանրությանը «Շողը» ներկայացվեց որպես տարիներ շարունակ սուպերվիզիա (մասնագիտական խորհրդատվություն) իրականացնող և սոցիալական աշխատողների համար լավագույն պրակտիկայի հնարավորություն ընձեռող ցերեկային կենտրոն: 

Գիտաժողովին զեկուցումով հանդես եկավ ԱՀԱԸ Երևանի երեխաների հովանավորության բաժնի պատասխանատու, ՀՖԲԻԻ դասախոս Ամալյա Սահակյանը: Զեկույցի թեման էր՝ «Արտ-թերապիան՝ անձի սոցիալականացման արդյունավետ միջոց»:

Այն ներկայացնում էր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները և տալիս երեխաների սոցիալականացման, սոցիալական հարմարման, հասարակության մեջ ինտեգրման, ինքնադրսևորման լուծումներ: