Դեկտեմբերի 14 2017 Բաժինը՝ Լուրեր

Հայկազյան համալսարանի նախագահ, վեր․ դոկտ․ Փոլ Հայդոստյանը հանդիպեց ԱՀԱԸ Երեւանի աշխատակազմի հետ


Այս օրերին Հայաստանում է գտնվում Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ,  վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը։

Դեկտեմբերի 14-ին վերապատվելի Հայդոստյանը հանդիպում ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության երեւանյան գրասենյակի աշխատակազմի հետ։

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում Սփյուռքի միակ հայկական բարձրագույն կրթօջախի նախագահը ներկաների հետ կիսվեց Հայկազյան համալսարանի պատմության և վերջին զարգացումների մասին։

Նշենք, որ հայրենիք կատարած այցի ընթացքում վերապատվելի Հայդոստյանը մասնակցել է Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ հատորի՝ Սփյուռքի նախարարությունում կայացած շնորհանդեսին, այնուհետեւ հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկել կրթական ծրագրերի իրականացման ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցեր։