Դեկտեմբերի 18 2017 Բաժինը՝ Լուրեր

Նոր նպատակների ճանապարհին


ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Հուզմունքը պատել է մեզ: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրու անձնակազմը և կամավորները շուրջ մեկ շաբաթ զբաղված են նորակառույց շենքը մաքրելու եւ հարդարելու աշխատանքներով:

Կամավորները ցուցաբերեցին մեծ նվիրում։ Ոմանք գալիս են աշխատանքից հետո, ոմանք՝ դասերից: Անկախ նրանից, թե որքան հոգնած են, գալիս են և անում են իրենց լավագույնը: Գերազանց աշխատում և չարչարվում են գրասենյակի հիմնական աշխատողները:

Տղամարդիկ և կանայք զբաղված են հատակները, պատուհանները և լոգասենյակները մաքրելով: Նրանք հարդարում և ըստ անհրաժեշտության դասավորում են կահույքը: Մենք՝ բոլորս, ոգևորված ենք և գոհունակ Աստծուց այս նոր շենքի համար: Մենք տրամադրված ենք լավագույնս օգտագործել այն՝ երեխաներին և հասարակությանը ծառայելու համար:

Կարեն Մանուկյան
ԱՀԱԸ Գյումրու կենտրոնի պատասխանատու