Դեկտեմբերի 19 2017 Բաժինը՝ Լուրեր

Գործարկվեց Ավետիսյան դպրոցի նոր պաշտոնական կայքէջը


Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի առօրյային համացանցի օգտատերերն այսուհետ կհետեւեն թարմացված եւ նորաոճ կայքէջի միջոցով։

Պարզ եւ հարմարավետ, բայց միաժամանակ հաճելի գունային լուծումներով կայքէջը հասանալի է AvedisianSchool.am հասցեով։ Այստեղ կարելի է հոդվածների եւ ժամանակակից մեդիա ռեսուրսների միջոցով մանրամասնորեն ծանոթանալ դպրոցի պատմությանը, առաքելությանը եւ տեսլականին, ինչպես նաեւ էկոկառույցի բնապահպանական առանձնահատկություններին։

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել նոր խորագրեր, թարմացնել կայքի տեխնիկական հագեցվածությունը։

Սպասե՛ք նոր անակնկալների։

avedisianschool.am