Դեկտեմբերի 27 2017 Բաժինը՝ Լուրեր

«Խաղաղ երկինք»․ մանկական ցուցահանդես Նոյեմբերյանում


Հայ Ավետարանչական ընկերակցության Նոյեմբերյանի գրասենյակի բակում, կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնի ուսուցիչների և սաների կողմից դեկտեմբերի 14-ին կազմակերպվեց նկարների ցուցադրություն՝ «Խաղաղ երկինք» խորագրով:

Ցուցահանդեսին ԱՀԱԸ Նոյեմբերյանի ցերեկային կենտրոնի սաները ներկայացրին իրենց նկարները և դրանք փակցրեցին նախօրոք պատրաստված փշալարերով ցուցապաստառի վրա։

Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր երեխաների աշխատանքների միջոցով ցուցադրել, որ պատերազմը չարիք է: Ինչպես նաև արտահայտել նրանց մանկական ցանկությունը, որ այլևս ոչ մի հարևան պետություն չբաժանվի ուրիշ պետությունից փշալարե սահմաններով, փոխարենը սահմաններն օգտագործվեն և ծառայեն միայն ներկայացնելու գեղեցիկը և բարին:

Նոյեմբերյանը սահմանամերձ քաղաք է, և այս թեման շատ արդիական էր ցերեկային կենտրոնի սաների համար: Երեխաներն ուրախ տրամադրությամբ պատմում էին, թե իրենց պատկերացմամբ ինչ է խաղաղությունը և մեծ ոգևորությամբ գունավոր մատիտների ու ներկերի միջոցով պատկերում էին այն իրենց նկարներում: