Հունվարի 10 2018 Բաժինը՝ Լուրեր

Համաավետարանական երիտասարդական համագումար


Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հարյուրամյակի առիթով, 2018թ.-ի ամռանը՝ օգոստոսի 2-16-ը, Հայաստանում տեղի կունենա Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդների եզակի հավաքույթ: Բազում երիտասարդներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Միջին Արևելքից և Ավստրալիայից, կմիանան Հայաստանի և Արցախի երիտասարդներին Հայրենիքում և հնարավորություն կունենան լսելու Աստծո գործի մասին, ինչպես նաև առիթ կունենան տեղում այդ գործին մաս կազմելու: Ծրագրի մի մասն է կազմում երիտասարդական հատուկ համագումարը՝ ԱՀԱԸ-ին պատկանող Հանքավանի «Շիին Շողիկ» համագումարների կենտրոնում: Այդտեղից երիտասարադները փոքր խմբերով պետք է մեկնեն երկրի տարբեր մասեր, որպեսզի շոշափելի կերպով ծառայեն, վկայեն և տարածեն Քրիստոսի սերը: Դու՛ կարող ես դրան մաս կազմել:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Կարող են գրանցվել 18–32 տարեկան Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդները: Դիմորդները պետք է լինեն իրենց եկեղեցիների երիտասարդական ծառայություններում ակտիվորեն ընգրկված անձիք և երաշխավորված` իրենց հովիվների կողմից:  

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ

Դիմումի ձևը եւ հովվի կողմից տրվող երաշխավորագրի ձեւը կարող եք ներբեռնել այս հղումներով՝ http://eca.am/media/uploadfiles/dimumi-dzev.pdf , http://eca.am/media/uploadfiles/hovvakan-erashxavoragir.pdf : Լրացված դիմումները պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին: Ֆինանսական օգնության հնարավորությունից օգտվելու համար դիմեք Ձեր հովիվներին:  Գրանցման և կանխավճարների վերջնաժամկետը 2018թ.-ի մարտի 15-ն է: Բոլոր մանրամասնությունները առկա են դիմումի ձևի մեջ:

Ի՞ՆՉ ԿՏԱ ԱՅՍ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ՝

Աճելու հնարավորություն

Հանքավանում ճամբարի ծրագիրը ներառում է՝ Սբ. Գրքի սերտողություններ, քննարկումներ, հաղորդակցություն, հայ մշակույթին վերաբերող միջոցառումներ, զբոսաշրջություն, տեղական եկեղեցիներում և միություններում գործելու համար հետագա ռազմավարության մշակում:

Սովորելու հնարավորություն

Սովորել Աստծո Խոսքը, ինչպես նաև Հայաստանի և հայ երիտասարդներին ուղղված Աստծո մարտահրավերների մասին: Գա՛նք, պատրաստ լինելով լսելու, սովորելու և բացահայտելու թե ո՞րն է Աստծո կամքը Համաավետարանական Եկեղեցու համար՝ այսօր և ապագայում, և որպես երիտասարդներ ինչպե՞ս մաս կազմենք այդ տեսիլքին:

Ծառայելու հնարավորություն

ԱՀԱԸ-ի Ժառանգությունն է՝ հավատք, սեր և ծառայություն: Իսկ ծառայության փորձառությունը այս ժառանգությունը շարունակելու հիմնական ձևն է:

Գործնական ծառայության շրջանակում դուք մաս կկազմեք ստորև ներկայացված խմբերից որևէ մեկին:

  • Այցելություն ծերերին, սգավորներին և այլն:
  • Մաքրման աշխատանքներ տներում, այգիներում և փողոցներում:
  • Հանրային կամ մասնավոր նորոգության աշխատանքներ:
  • Մասնակցություն բակային ճամբարներին եւ այլն:

Յուրաքանչյուր խումբ նաև հնարավորություն կունենա այցելելու իր գտնված տարածքի տեսարժան վայրերն ու մասնակցելու տեղի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու կիրակնօրյա պաշտամունքին:

Ծրագիրը ներառում է զբոսաշրջություն, պաշտամունք, համայնքային ծառայություն, օգնություն, հաղորդակցություն և ռազմավարության մշակում:

Ընդհանուր ծրագիրը հետևյալն է՝

Օգոստոսի 2             Ժամանում և տեղավորում հյուրանոցներում    

Օգոստոսի 3-4         Այցելություն  Երևանի եւ շրջակայքի տեսարժան վայրեր:

Օգոստոսի 5             Պաշտամունքներ եւ միջոցառումներ Երևանում և մոտակա քաղաքներում:

Օգոստոսի 6-9         Երիտասարդական հանդիպում Հանքավանում      

Օգոստոսի 10-13      Փոքր խմբերով մեկնում դեպի Հայաստանի եւ Արցախի տարբեր ծառայության վայրեր:

Օգոստոսի 14-15       Վերադարձ Հանքավան՝ ամփոփման և հրաժեշտի միջոցառումների համար:

Օգոստոսի 16           Մեկնում Հայաստանից

Համագումարի տեղեկատվական բուկլետը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ http://eca.am/media/uploadfiles/hamagumar-buklet.pdf

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն

31 W. Century Road Paramus, NJ 07652 U.S.A.

Հեռ. (001) 201-265-2607;    Ֆաքս. (001) 201-267-6015

Էլ. փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Վեբ-կայք: www.amaa.org

Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչները, հարցերի դեպքում, կարող են դիմել Վեր. Հովհաննես Հովսեփյանին

Էլ. փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հեռ. (374-10) 54-35-52

Հ.Գ. Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (ԱՀԱԸ) հիմնադրվել է 1918 թվականին` ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: ԱՀԱԸ-ն, ցեղասպանությունից հետո, Հայ ժողովրդի վերածննդի անբաժանելի մասն է: ԱՀԱԸ-ն օգնում է եկեղեցիների կառուցմանն ու վերակառուցմանը, աջակցում ու նպաստում է տարբեր կրթական հաստատությունների գործունեությանն ու ծրագրերի իրականացմանը` Միջին Արևելքում, Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում: ԱՀԱԸ-ն Աստվածաշնչեր ու տարբեր հոգևոր գրականություն է տպագրում եւ բաշխում, աջակցում է տարբեր վայրերում հետպատերազմական ավերածություններն ու վնասները վերացնելուն, մեծ օգնություն է ցուցաբերում բնական աղետներից տուժածներին: ԱՀԱԸ-ն շատ տարբեր միջոցներով հանդես է եկել որպես ծառայության և վկայության ռահվիրա` Հայ Ավետանական Եկեղեցու շրջանակներում ու դրանից դուրս: Եվ քանի որ այս տարի  հարյուրամեակի տարին է, ԱՀԱԸ-ն նախաձեռնել է հարյուրամյակի արշավ՝ նպատակ ունենալով 20 միլիոն ամերիկյան դոլլար հանգանակել, որպեսզի կարողանա իր կենսական օգնությունը շարունակել Հայաստանին, Սփյուռքին և այլոց:

Ավելին իմանալու համար կարող եք այցելել https://amaa.org/thecentennialcampaign/