Հունվարի 17 2018 Բաժինը՝ Լուրեր

Սուրբ Ծննդյան ուրախությունը՝ ՀՀ եւ Արցախի մանուկներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սուրբ Ծնունդը Բաղրամյան 18-ում
Սուրբ Ծնունդը Բաղրամյան 18-ում

Սուրբ Ծնունդը Բաղրամյան 18-ում

Ամեն տարի, համագործակցելով Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կազմակերպում է Սուրբ Ծննդյան ուրախ միջոցառումներ, որոնց մասնակցում է Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքում բնակվող մոտ 10 000 երեխա։ Մանուկները, վայելելով տոնական գեղեցիկ ծրագիրը, տուն են վերադառնում նվերներով լի տուփերով:

Սուրբ Ծննդյան հանդիսությունների ընթացքում բեմադրությունների, երգերի ու հետաքրքրաշարժ խաղերի միջոցով երեխաները սերտում են Հիսուսի ծննդյան զարմանահրաշ պատմությունը, վերապրում Փրկչի գալստյան ուրախությունը: Հայ Ավետարանչական ընկերակցության ամենամյա միջոցառումների շնորհիվ Սուրբ Ծնունդը յուրօրինակ տոն է դառնում ՀՀ եւ Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող անապահով ընտանիքների տասնյակ հազարավոր երեխաների համար։

 
ԸՆԹԵՐՑԵ՛Ք ՆԱԵՎ
_____________________________

«Ամենակարևոր նվերը»՝ երեխաներին

Մեզ համար մի մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի.
Նա պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, Հզոր Աստված, Հավիտենականության  Հայր, Խաղաղության Իշխան:
Հին Կտակարան, Եսայի 9. 6

Նորից Նոր տարի է:

Դա նշանակում է նվերների փնտրտուք, անակնկալների փաթեթներ տոնածառի տակ, տոնական սեղաններ, տոնական հաղորդումներ հեռուստացույցով եւ այլն եւ այլն:

Տե՛ր Աստված, ինչո՞ւ են բոլորը սիրում Նոր տարին:

Ասում են, որ Նոր տարին ամենահուսավառ, հմայիչ եւ խորհրդավոր տոնն է: Թե ի՞նչն է հմայիչ, խորհրդավոր, չգիտեմ: Նույն տոնածառը, նույն խաղալիքները, վառված մոմերը:  Բայց` ոչ: Նոր տարին կարող է լինել խորհրդավոր: Եվ ահա թե ինչու:

Կարդալ ավելին

 

Սուրբ Ծննդյան ուրախ միջոցառում Գյումրիում

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրու գրասենյակի և Գյումրու Հայ Ավետարանական Եկեղեցու թատերական խմբակը ռեժիսոր Վազգեն Թորոսյանի ղեկավարությամբ հունվարի 12-ին և 13-ին Գյումրի քաղաքի շուրջ 1000 երեխայի համար պատրաստել էր Սուրբ Ծննդյան միջոցառում՝ ներկայացում «Տոնական ծառի աստղը» խորագրով: Ներկայացմանը ներկա էին ավելի քան 1600 մարդ:

Սա մի պատմություն էր, որտեղ փոքրիկ Արամը, որ չէր կարող քայլել, հանկարծ հայտնվում է իր նկարած հեքիաթում և հեքիաթի հերոսների հետ գնում է փնտրելու տոնական ծառի աստղը: Դա ամենափայլուն և ամենագեղեցիկ աստղն էր, որ դրվում է տոնական ծառի գագաթին ամեն տան մեջ և խորհրդանշում է, որ այդ տանը ներկա է Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչը: Արամը, աստղը գտնելով, հրաշքով բուժվում է և կարողանում է ինքնուրույն տեղադրել տոնական աստղը տոնածառի գագաթին:

 

Սուրբ Ծնունդը Վանաձորի Հայ Ավետարանչական կենտրոնում

Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հոգենորոգ ակնածանքով և սպասումով դիմավորեց և տոնեց Սուրբ Ծնունդն ու Ամանորը:

Հինգ միջոցառումների ընթացքում, որին մասնակցում էին ավելի քան 1400 մարդ, ավետեցին Սուրբ Ծննդյան բարի լուրը, օրվա խորհրդին համահունչ ներկայացրին գեղեցիկ բեմադրություն, հնչեցին փառաբանության երգեր, ներկայացրին պարային համարներ, իսկ վերջում, անակնկալ նվերներ 800 երեխաների համար` Ավետարանչական Ընկերակցության կողմից:

Կարդալ ավելին

 

Առաջարկում ենք դիտել 2017-18 թթ․ Հայաստանում եւ Արցախում կայացած Սուրբ Ծննդյան հանդիսությունների մասին պատմող տեսանյութը եւ ֆոտոշարքը։

Տեսանյութ