Հունվարի 23 2018 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ սան Սիրանուշ Ղուկասյանը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց շախմատի Հայաստանի փոխչեմպիոնուհի (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Ավարտվեց 2018 թվականի ՀՀ շախմատի բարձրագույն խմբի առաջնությունը: Կանանց միջազգային վարպետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության սան Սիրանուշ Ղուկասյանը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոնուհի։

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Կուրսովան։ Բրոնզե մեդալը բաժին հասավ ԿՄԳ Լիլիթ Գալոյանին:

Սրտանց շնորհավորում ենք Սիրանուշին իր հաջող ելույթի և նվաճած պատվաբեր մրցանակի՝ Հայաստանի կանանց առաջնության արծաթե մեդալի առթիվ։ Համոզված ենք, որ լավագույն հաղթանակները դեռ առջևում են։

«Ուրախ կլինենք, եթե ՀՀ կանանց ազգային հավաքականի կազմում տեսնենք նաև կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանին, քանզի պատանի շախմատիստուհին իր ելույթներով արդեն 2-րդ տարին անընդմեջ ապացուցում է, որ արժանի է տեղ զբաղեցնելու հավաքականի կազմում»․ գրում է haymedia.am-ը:

Առաջարկում ենք կարդալ Սիրանուշ Ղուկասյանի՝ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցը։

* * * * *

Կանանց հավաքականի արժանի շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյան

Կարող եք դիտել Սիրանուշի պարգեւատրումը՝ մրցաշարի փակման արարողության ստորեւ ներկայացված տեսանյութի 16 րոպ․ 15 վրկ․-ից սկսյալ։

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը

Posted by Armenpress on Tuesday, January 23, 2018