Հունվարի 31 2018 Բաժինը՝ Լուրեր

Հաղթանակս նվիրում եմ Հայոց բանակին. ԱՀԱԸ Արցախի սան Արմեն Հայրապետյանը՝ աշխարհի չեմպիոն


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը մեծ ներդրում է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հազարավոր զավակների կրթական, մշակութային, մտավոր, հոգևոր վերելքի համար: Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք արցախցի մարզիկ, ԱՀԱԸ սան Արմեն Էդուարդի Հայրապետյանին:

Արմենը ծնվել է 1994թ. սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում` բազմազավակ ընտանիքում: ԱՀԱԸ արցախյան գործունեության առաջին իսկ օրվանից Արմենի ընտանիքն ընդգրկվել է Ավետարանչականի սոցիալական ծրագրերում:

Արմեն Հայրապետյանը ԼՂՀ-ում և ՀՀ-ում անցկացված «ArmFC»-ի մենամարտերում միշտ բարձր արդյունքներ է գրանցել: Ելույթներ է ունեցել սանդա-ուշու, ըմբշամարտ, քիքբոքսինգ և ընդհանուր մենամարտեր (MMA) մարզաձևերում: Զբաղվում է նաև մարզչական գործունեությամբ և հանդիսանում է Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի գլխավոր մարզիչը:

Աշխարհի «Ultimax» ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 27-28-ը Վրաստանի Ռուսթավի քաղաքում կայացել է խառը  մենամարտերի «MMA» աշխարհի առաջնություն, որին Արցախից մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն  Հայրապետյանը և դարձել աշխարհի չեմպիոն: Առաջնությանը մասնակցել են աշխարհի 22 երկիր ներկայացնող մարզիկներ: 

Լուսինե Հայրիյան
ԱՀԱԸ Արցախի սոցիալական ծրագրերի պատասխանատու

ԱՅՍ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ՝

Հաղթանակս նվիրում եմ հայոց բանակին. արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն

Ստեփանակերտում դիմավորել են արցախցի չեմպիոն Արմեն Հայրապետյանին (տեսանյութ)