Փետրվարի 08 2018 Բաժինը՝ Լուրեր

Մանկական քոուչինգ ծրագիրը շարունակվում է


Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնի աշխատակազմին տրվեց բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու մի շատ հետաքրքիր և ուսուցողական թրեյնինգի, որը վարում էր ԱՀԱԸ Սոցիալական ծրագրերի բաժնի ղեկավար, անձնային զարգացման քոուչ Քրիստինա Սիմոնյանը, ով նաև «Արկածներ իմաստության հետ» քոուչինգ ծրագրի ներդրողն է ԱՀԱԸ-ում:

Մատուցվող նյութը ոգևորող էր այնչափ, որ թիմի անդամները դերային խաղերի ժամանակ իրապես անցել էին իրենց «երազանքների գոտի»: Դասընթացի թեման էր «Մտքի ուժը», որի նպատակն է երեխաներին տալ այնպիսի հմտություններ, որոնք կիրառելու դեպքում երեխան կունենա հաջողության հասնելու հնարավորություն՝ հաղթահարելով իր վախերը, կյանքի դժվարությունները և գնալ դեպի իր երազանքը:

Շնորհակալություն Քրիստինա Սիմոնյանին՝ աշխատանքային նոր ու թարմ շունչ տալու համար:

Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոն