Փետրվարի 09 2018 Բաժինը՝ Լուրեր

Վաղ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն առաջնահերթ է համարում ուսուցողական սեմինարների կազմակերպումը, մշտապես աջակցում է երիտասարդ ընտանիքներին ստանալ մասնագիտական գիտելիքներ, կարևորում է  ծնողների տեղեկացված և կրթված լինելը:

Ս․ թ․ հունվարի 31-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի Արաբկիր թաղամասի գրասենյակում կազմակերպվել էր հերթական սեմինարը «Վաղ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները» խորագրով, որին մասնակցում էին «Մանկական սնունդ» ծրագրի ծնողներ:

Սեմինարը վարում էր լոգոպեդ, արտ-թերապիստ Անահիտ Ներսիսյանը: Սեմինարը նվիրված էր վաղ տարիքի երեխաների աճին և զարգացմանը: Ներկայացվեց վաղ տարիքի երեխաների զարգացման փուլերը, և առանձնահատկությունները: Վաղ տարիքը երեխայի ամենակարևոր շրջաններից մեկն է, որի նշանակությունը անգնահատելի է երեխայի հետագա լիարժեք զարգացման համար: Վաղ տարիքում տեղի է ունենում մարդուն բնորոշ բոլոր հոգեֆիզիոլոգիական գործընթացների բուռն զարգացում, ձևավորվում են սոցալական վարքի  առաջին նմուշները, ձեռք են բերվում անձնային հատկություններ, որոնք ենթակա են զարգացման հետագա տարիքային փուլերում: Երեխայի զարգացումը վաղ տարքում պայմանավորված է նրան խնամողի անմիջական մասնակցությամբ, որոնց գիտելիքներից ու կարողություններից են կախված երեխայի հաջողություններն ու նվաճումները:

Սեմինարի վերջում մասնակից ծնողներին նվիրվեցին գրքեր «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից տրամադրված «Մինչև մեկ տարեկան երեխայի խնամք» և մանկական գործված գլխարկներ՝ ուղարկված ամերիկաբնակ Պեթի Չերքեյանի կողմից: Գիրքում ծնողները կգտնեն անհրաժեշտ տեղեկատվություն և օգտակար խորհուրդներ երեխաների խնամքի վերաբերյալ, կամրապնդեն սեմինարի ընթացքում ստացված գիտելիքները:

Սեմինարը մեծ հետքրքրություն առաջացրեց ներկաների մոտ, և այն կլինի շարունակական:

Ամալյա Սահակյան

ԱՀԱԸ Երևանի երեխաների
հովանավորության բաժնի պատասխանատու