Երեխաների հովանավորություն

1991 թ. Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն սկսեց երեխաների հովանավորության ծրագիրը` Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով:

Ծրագիրն սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:

ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն.

  • եռամսյակային դրամական օգնություն
  • սննդամթերք
  • հագուստ
  • հիգիենայի պարագաներ
  • գրենական պիտույքներ
  • պարբերաբար կատարվող կարիքների գնահատման հիման վրա սոցիալական աշխատողների կողմից մասնագիտական ծառայություններ են մատուցվում բացահայտված հիմնախնդիրների լուծման կամ թեթևացման ուղղությամբ:

Հովանավորված երեխաները օգտվում են ծրագրի հետևյալ ծառայություններից.

  • Կազմակերպության մասնաճյուղերում գործող տարբեր կրթական, քրիստոնեական դաստիարակության, սպորտային, արվեստի և արհեստի անվճար խմբակներ
  • Ամանորյա, Սուրբ Ծննդի, Զատիկի առիթով կազմակերպվող միջոցառումներ և նվերների տրամադրում
  • ԱՀԱԸ ամառային ամենօրյա բակային և Հանքավանի «Շողիկ» մեկշաբաթյա
    ներառական ճամբարներ (նաև հատուկ կարիքներով երեխաների համար)
  • Բժշկական և ատամնաբուժական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական աջակցություն՝ դեղորայքի ձեռքբերման, վիրահատության, բժշկական հետազոտության համար:

Pin It on Pinterest