Մանկապարտեզներ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո Հայաստանի եւ Արցախի տարբեր բնակավայրերում գործում է հինգ մանկապարտեզ։

Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղն իր կրթական ծրագրերի շրջանակում ամբողջովին հոգում է այս մանկապարտեզների բոլոր կարիքները:

Ստեփանակերտի «Բաղդիկյան» մանկապարտեզը բացվել է 2001 թ.։ Այստեղ հաճախում է 135 երեխա: Մանուկների դաստիարակության, ուրախ ժամանցի և հանգստի համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:

Հասցե՝ ք.Ստեփանակերտ, Թումանյան 70, հեռ. 047975275։

* * *

Շուշիի «Բիլեզիկյան» մանկապարտեզի բացվելու առաջին իսկ օրվանից (1999 թ.) այստեղ հաճախում է կարիքավոր ընտանիքների 70 երեխա:

Հասցե՝ ք.Շուշի, Աշոտ Բեկոր 14, հեռ. 047731696։

* * *

Ասկերանի Եփրեմ եւ Զաբել Բասմաջյանների անվան մանկապարտեզը գործում է 2002 թ., հաճախում է 82 երեխա: Մանկապարտեզի պայմանները հնարավորություն են ընձեռում երեխաների դաստիարակությունը եւ ուսումը կազմակերպել աշխույժ ու հաճելի մթնոլորտում:

Հասցե՝ ք.Ասկերան, Շահումյան 72, հեռ. 04767726։

* * *

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Մարտակերտի Մովսես Ճանպազյանի անվան մանկապարտեզ հաճախում է 70 երեխա: 2002 թվականից գործող նախակրթարանի առօրյան հագեցած է բազմապիսի հետաքրքիր միջոցառումներով:

Հասցե՝ ք.Մարտակերտ, Ազատամարտիկների 124դ, հեռ. 047421563։

* * *

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող մանկապարտեզների շարքին է պատկանում նաեւ Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի մանկապարտեզը, որը գործում է 1999 թ. սեպտեմբերից: Ավետիսյան դպրոցի եւ նախակրթարանի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ avedisianschool.am կայքէջում։

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0064, Բաբաջանյան 42/7, հեռ․ 060704470։

Pin It on Pinterest