Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոն

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը կրթական հաստատություն է, որն ապահովում է 12-ամյա լիարժեք, անվճար կրթություն՝ օգտագործելով նորագույն սարքավորումներ, ժամանակակից, էկոլոգիապես բարենպաստ շենքում, Երևանի ամենաաղքատ շրջաններից մեկում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը հիմնադրվել է 1998 թ-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության /ԱՀԱԸ/ կողմից, բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանների տեսլականի և նրանց առատաձեռնության շնորհիվ:

Դպրոցի ամենամեծ արժանիքը աշխատասեր, առաքելությամբ ոգեշնչված ուսուցիչներն են, ովքեր սիրում են իրենց աշակերտներին և տարված են ուսուցչությամբ: Նրանք ընտրվում են խստագույն պայմաններում՝ հարցաշարերի և հարցազրույցների հիման վրա: Դպրոցի 35 ուսուցիչները վերապատրաստվում և ոգեշնչվում են աշակերտների համար լավագույն կրթություն ապահովելու և նրանց մեջ ուսման նկատմամբ անմար սեր առաջացնելու համար: Բացի այդ, նրանց տրվում է ազատություն, որպեսզի լինեն ստեղծագործ և նորարար իրենց դասավանդման մեթոդներում:

Դպրոցը հավասարապես կարևոր ակադեմիական ձեռքբերում է համարում անհատի ձևավորմը և կյանքի հմտությունների ձեռքբերումը: Աշակերտները կրթվում և մեծանում են սիրո, հարգանքի, պատրաստակամության, ազնվության և աշխատասիրության մթնոլորտում:

Դպրոցի բազմակողմանի կրթությունը պայմանավորված է հետևյալ բաղադրիչներով՝

• Բարձրակարգ ուսումնական առարկաներ, ինչպիսիք են հայոց լեզուն, մաթեմատիկան, ֆիզիկան, ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը
• Արվեստի դասեր և ակումբներ
• Ամուր միջառարկայական կապեր
• Ձեռնարկատիրական դասընթացներ
• Կյանքի հմտություններ
• Հուզական և սոցիալական ուսուցում
• Բարոյագիտական և բնույթային զարգացում
• Շրջակա միջավայրի պահպանման ուսուցում
• Բանավեճի ակումբներ
• Ֆիզիկական կրթություն
• Համակարգչային գրագիտության և ռոբոտաշինություն
• Փոքրաթիվ դասարաններ, ինչն ուսուցիչներին թույլ է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել յուրաքանչյուր աշակերտին

Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել տարբեր կառույցներից, այդ թվում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Նոր «կանաչ» դպրոցի շենքի շինարարությունն ավարտվել է 2014 թվականի օգոստոսին, հնարավորություն տալով աշակերտներին նոր ուսումնական տարին այս նոր ու ընդարձակ հաստատությունում սկսելու համար: Հաստատություն, որը տրամադրում է 10.000 քառակուսի մետր տարածություն՝ դասասենյակների, երկու փակ մարզասրահների, լաբորատորիաների և գրասենյակային համար:
Ամբողջ շենքը առանձնահատուկ բնապահպանական լաբորատորիա է՝ արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերով, կանաչ տանիքներով և ոչ միայն:

Աշակերտների կրթությունն ապահովվում է գերժամանակակից սարքավորումների միջոցով, ինչպիսիք են համակարգիչները, ռոբոտաշինական լաբորատորիաները, լեզվի լաբորատորիաները, լիովին կահավորված բնական գիտությունների լաբորատորիաները, էլեկտրոնային վահանակները և այլն:

Լուսավոր և ընդարձակ գրադարանը հատուկ վայր է, որտեղ աշակերտները և ուսուցիչները կարող են սովորել և անցկացնել իրենց արտադասարանական ժամանակը, օգտվել գրքերից և պարբերականներից:

Դպրոցը համագործակցում է տարբեր ՀԿ-ների, կրթական և պետական կառույցների հետ, ինչպիսիք են ԵՊՀ-ն, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Խաղաղության կորպուսը, Հայաստանի ծառատունկ ծրագիրը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Դպրոցին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Կրթահամալիրի վերաբերյալ մանրամասների համար այցելեք www.avedisianschool.am

Pin It on Pinterest