Մեր առաքելությունը

Հայաստանի անկախացումից հետո առաջացած սոցիալ-տնտեսական անկումը հարուցեց բազմաթիվ խնդիրներ:

1. AMAA-ն աջակցում է հայ ժողովրդի հոգևոր և նյութական կարիքների բավարարմանը, ոգեշնչում և ծառայում նրան:

2. AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը համոզված է, որ ժողովրդի բարոյական և հոգևոր ամուր հիմքերը կարևոր են արդար հասարակության ձևավորման համար:

3. AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի առաջնային առաքելությունն է նպաստել Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը. օգնել ժողովրդի կյանքի բարելավմանը` կարիքավորներին տրամադրելով ֆինանսական, բժշկական օգնություն, կրթական, մշակութային ծառայություններ, նաև աջակցություն աշխատանք չունեցողներին:

4. AMAA-ն, առանց անտեսելու հասարակության մյուս շերտերին, առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում երեխաներին:

Pin It on Pinterest