Select Page

Տավուշ նախագիծ

Ծրագրի մեկնարկ՝ 2025թ. հունվար
Ծրագրի ավարտ՝ 2028թ. հունվար
Աշխարհագրություն՝ Տավուշի մարզ, գյուղ Տավուշ
Թիրախային խումբ՝ տեղացի եւ տեղահանված ընտանիքներ

Նպատակ

AMAA-ի կողմից Տավուշի մարզի Տավուշ գյուղում իրականացվող համայնքային զարգացման ծրագրի ընդհանուր նպատակն է՝

  • Ստեղծել բնակության հնարավորություններ տեղացի եւ տեղահանված ընտանիքների համար,
  • Ապահովել նրանց կայուն տնտեսական եկամտի աղբյուրներով

Ռազմավարություն

Երեք տարի տեւողությամբ ծրագրի արդյունքում նախատեսվում է Տավուշ գյուղում կառուցել նոր թաղամաս, այդ թվում՝

  • 8 տուն,
  • 8 ընտրված ընտանիքների համար հիմնել ազնվամորու այգիներ, մինչեւ 0,3 հա մակերեսով,
  • 8 հյուրատնային բիզնես եւ 8 ջերմատնային տնտեսություն՝ ելակի աճեցման հնարավորությամբ։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է.

  • ընդհանուր առմամբ 30 աշխատատեղի ստեղծում,
  • համապատասխան գյուղտեխնիկայի տրամադրում՝ նախատեսված հողերի մշակումն իրականացնելու նպատակով։

Տեղացի ընտանիքների հզորացման, ինչպես նաեւ՝ նոր եւ հին թաղամասերի միջեւ ամուր կապի ապահովման եւ ինտեգրման նպատակով տեղացի տնային տնտեսություններից կընտրվեն՝ իրականացնելու

  • Հացաբուլկեղենի եւ հրուշակագործության արտադրություն
  • Հյութերի, կոմպոտների, մուրաբաների արտադրություն

Ծրագրի իրականացումն իրենից ենթադրում է ընտրված ընտանիքների հետ մանրակրկիտ աշխատանք՝ դասընթացների, կողմնորոշիչ հանդիպումների, քննարկումների տեսքով, որի արդյունքում ընտրված ընտանիքները պատրաստ կլինեն վարել իրենց տնտեսությունը։

Համագործակցություն

Ծրագրի ողջ ընթացքում նախատեսվում է, ըստ համապատասխան ուղղությունների, հնարավոր համագործակցություններ՝ ինչպես պետական (ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ, Տուրիզմի կոմիտե), այնպես էլ մի շարք մասնավոր կազմակերպությունների հետ (Պարենի Համաշխարհային կազմակերպություն, եւ այլն)` տնտեսական արժեշղթա ստեղծելու նպատակով:

Սպասվող վերջնարդյունքներ

  • Տավուշ գյուղում ստեղծվում են բնակարանային ապահովման հնարավորություններ՝ համապատասխան կոմունիկացիաներով, ժամանցի ապահովման հնարավորությամբ, վերազինված բուժակ-մանկաբարձական կետով
  • Տեղահանված եւ տեղացի ընտանիքները բնակվում են իրենց ընտանիքի անդամների թվին համապատասխան կառուցված տներում
  • Տեղահանված եւ տեղացի հայտատու եւ ընտրված ընտանիքներն օգտագործում են տնտեսական հզորացման ակտիվները՝ հիմնական եկամուտներ ապահովելու նպատակով
  • Տավուշ գյուղում ստեղծվում են զբոսաշրջային հնարավորություններ
  • Բարեփոխվում է գյուղի եւ համայնքի սոցիալ-տնտեսական կյանքը

Pin It on Pinterest