Մեր հիմնարար արժեքները

Որպես քրիստոնեական կազմակերպություն՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA), առաջնորդվելով Աստծու՝ Հիսուս Քրիստոսի խոսքով և գործով, ծառայում է մարդկանց, հատկապես՝ անապահով ընտանիքներին:

Ավետարանչականն իր առաքելությունն իրականացնում է հետևյալ արժեքների հանդեպ անվերապահ նվիրվածությամբ՝

1. AMAA-ն իր բոլոր նախաձեռնություններում ձգտում է ապահովել աշխատանքի և ծառայությունների որակի բարձր մակարդակ:

2. Ավետարանչականը խրախուսում է աշխատակիցների նորարարական ու ստեղծագործական միտքը, աշխատանքի հանդեպ նվիրվածությունն ու արդյունավետ գործունեությունը, աշխատանքային էթիկայի պահպանումը:

3. AMAA-ն խրախուսում է աշխատակիցների բաց հաղորդակցությունը, թիմային աշխատանքը, պատասխանատվության գիտակցությունը, շահառուների հետ համագործակցությունն ու փոխհասկացողությունը:

4. Բոլոր մարդիկ՝ անկախ ռասայից, կրոնից, էթնիկական ծագումից, սեռից, կրթական մակարդակից, սոցիալ-տնտեսական վիճակից, թանկ և կարևոր են Աստծո համար, և արժանի են սիրո ու հարգալից վերաբերմունքի: Ընկերակցությունն արտոնյալ վերաբերմունքի չի արժանացնում որևէ առանձին անձի՝ հիմնվելով վերը նշված գործոններից մեկնումեկի վրա:

5. AMAA-ն, հավատարիմ մնալով բարոյական և էթիկական բարձրագույն չափանիշներին, չի՛ կաշառում, չի՛ խաբում, չի՛ կեղծում տեղեկատվությունը:

Pin It on Pinterest