Կամավորի՛ր AMAA-ի հետ

Սոցիալական, կրթական, առողջապահական եւ տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով AMAA-ն ստեղծում է բազմաթիվ հնարավորություններ միջազգային եւ տեղական կամավորների համար՝ աշխատելու ընտանիքների հետ, օգնելու նրանց կառուցել ավելի որակյալ կյանք։

Կամավորության միջոցով դու էլ կարող ես ունենալ քո ներդրումն այդ ծրագրերում։

Կարող ես ծանոթանալ ծրագրերին եւ կատարել քո նախընտրությունը, այնուհետեւ լրացնել հայտը, որից հետո կամավորության եւ փորձնակության համակարգողը կապ կհաստատի Ձեր հետ՝ կամավորության մանրամասները քննարկելու համար։

CheeseUp

CheeseUp-ը հնարավորություն է՝ ներգրավվելու համայնքների տնտեսական զարգացմանը՝ օգնելով գյուղացուն արտադրել բարձրարժեք կաթ եւ պանիր, ստանալ բարձր եկամուտ։

Վայրը՝ ք․ Երեւան, Լոռի (Դսեղ, Դեբետ, Չկալով, Եղեգնուտ, Վահագնի, Ձորագյուղ)
Ժամանակահատվածը՝ մինչեւ 2025թ․
Կամավորության տեւողությունը՝ նվազագույնը 3 ամիս
Հմտություններ եւ փորձ՝ ցանկալի է գյուղատնտեսական ոլորտի փորձ կամ ընթացիկ ոլորտային կրթություն

Տարիքը՝ 16-75

«Շող» կենտրոններ

Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ եւ առողջ արժեքային համակարգ: «Շող» կենտրոններն ստեղծում են երեխաների համար այդ հնարավորությունը։

Վայրը՝ Երեւան, Ստեփանավան, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներ
Ժամանակահատվածը՝ շարունակական
Կամավորության տեւողությունը՝ նվազագույնը 3 ամիս
Հմտություններ եւ փորձ՝ դպրոցական որեւէ առարկա(ներ)ի լավ իմացություն, արվեստի որեւէ ճյուղի տիրապետում, երեխաների հետ աշխատելու փորձ

Տարիքը՝ 20-50

Բարեգործական ճաշարաններ

AMAA-ի բարեգործական ճաշարաններ են հաճախում տեղացի տարեցները, ովքեր բացի համեղ սննդից, մասնակցում են մեկժամյա ժամանցային տարբեր ծրագրերի, օրինակ՝ ֆիլմի դիտում, տարբեր արդիական թեմաներով զրույցներ, խաղեր եւ ջերմ հաղորդակցություն, ինչն ամենակարեւոր ձեռքբերումն է տարեց մարդկանց համար։ 

Վայրը՝ Ստեփանավան եւ Բերդ քաղաքներ
Ժամանակահատվածը՝ շարունակական
Կամավորության տեւողությունը՝ նվազագույնը 3 ամիս
Հմտություններ եւ փորձ` տարեցների հետ արդյունավետ հաղորդակցության փորձ

Տարիքը՝ 18-40

Հովանավորություն

Այս ծրագիրն օգնության ձեռք է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին եւ նրանց ընտանիքներին։ Այն նպաստում է ընտանիքի կյանքի որակի բարձրացմանը՝ օգնելով բարելավել կյանքի կենսամակարդակը։ 

Վայրը՝ Երեւան
Ժամանակահատվածը՝ շարունակական
Կամավորության տեւողությունը՝ նվազագույնը 3 ամիս
Հմտություններ եւ փորձ՝ անգլերեն լեզվի իմացություն

Տարիքը՝ 18-30

Ավետիսյան դպրոց

Կրթությունն AMAA-ի գործունեւության էպիկենտրոնում է եւ դրա լավագույն դրսեւորումն Ավետիսյան դպրոցն է, որտեղ հարյուրավոր երեխաներ ստանում են որակյալ ֆորմալ կրթություն:

Վայրը՝ ք․ Երեւան
Ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր ուսումնական տարի
Կամավորության տեւողությունը՝ նվազագույնը 3 ամիս
Հմտություններ եւ փորձ՝ դպրոցական որեւէ առարկա(ներ)ի մասնագիտական տիրապետում, երեխաների հետ աշխատելու փորձ, մանկավարժական կրթություն (ավարտած կամ ընթացիկ)

Տարիքը՝ 22-45

ԵրեՎանի եՎ Սպիտակի կլինիկաներ

Երեւանի Այնիլյան եւ Սպիտակի կլինիկաներում ամենօրյա օրակարգով իրենց առողջության սպասարկումն են ստանում հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ, ծնողներ եւ տարեցներ։

Վայրը՝ Երեւան եւ Սպիտակ քաղաքներ
Ժամանակահատվածը՝ շարունակական
Կամավորության տեւողությունը՝ նվազագույնը 3 ամիս
Հմտություններ եւ փորձ՝ ցանկալի է բժշկական կրթություն (ընթացիկ կամ ավարտած)

Տարիքը՝ 18-50

Բժշկական առաքելություն

Տարիներ շարունակ Սփյուռքից ժամանում են տարբեր բժիշկ մասնագետներ, ովքեր համագործակցում են AMAA-ի Այնիլյան կլինիկայի բժիշկների հետ եւ իրենց մասնագիտական կարողություններով ծառայում են հարյուրավոր մարդկանց՝ օգնելով ախտորոշել հիվանդությունները, տրամադրելով անհրաժեշտ դեղամիջոցներ։ Այս թիմին ամեն տարի օգնում են բազմաթիվ կամավորներ, ովքեր հատկապես բժշկական ոլորտի ուսանողներ են կամ ունեն որոշակի փորձ ոլորտում եւ ցանկանում են ծառայել ու օգտակար լինել։ 

Վայրը՝ ՀՀ մարզեր
Ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներ
Կամավորության տեւողությունը՝ 1-2 շաբաթ
Հմտություններ եւ փորձ՝ անգլերեն լեզվի իմացություն, բժշկական կրթություն (ընթացիկ կամ ավարտած)

Տարիքը՝ 18-75

Ամառային ճամբարներ

Յուրաքանչյուր տարի հազարավոր երեխաներ, պատանիներ եւ երիտասարդներ իրենց ամառային հանգիստը համատեղում են քրիստոնեական դաստիարակության հետ՝ մասնակցելով AMAA-ի եւ ՀԱԵ-ի համատեղ կազմակերպած Շողիկ ճամբարին։ 

Վայրը՝ Հանքավան, Շողիկ ճամբար
Ժամանակահատվածը՝ շարունակական
Կամավորության տեւողությունը՝ յուրաքանչյուր տարվա հունիս-օգոստոս ամիսներին
Հմտություններ եւ փորձ՝ քրիստոնեական ծառայության փորձ

Տարիքը՝ 18-40

Սուրբ ծննդյան ուրախություն

Ամեն տարի շուրջ 12000 երեխա Հայաստանում եւ Արցախում վայելում են Աստծո սերը՝ մասնակցելով Սուրբծննդյան միջոցառումներին եւ ստանալով նվերներ։ Այդ նվերները փաթեթավորվում են հարյուրավոր կամավորների ձեռքերով։

Վայրը՝ ք․ Երեւան
Ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին
Կամավորության տեւողությունը՝ 1-2 շաբաթ
Հմտություններ եւ փորձ՝ կիրառելի չէ

Տարիքը՝ 16-75

«Ծարավ» երիտասարդական հարթակ

Ծարավը հարթակ է՝ շարունակ զարգացնելու երիտասարդներին, կազմակերպելով հետաքրքիր եւ արդյունավետ միջոցառումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։

Վայրը՝ ք․ Երեւան
Ժամանակահատվածը՝ շարունակական
Կամավորության տեւողությունը՝ նվազագույնը 3 ամիս
Հմտություններ եւ փորձ՝ կիրառելի չէ

Տարիքը՝ 16-75

Pin It on Pinterest