Տո՛ւր արյուն, տո՛ւր պլազմա, կիսվի՛ր կյանքով, կիսվի՛ր հաճախակի

Տո՛ւր արյուն, տո՛ւր պլազմա, կիսվի՛ր կյանքով, կիսվի՛ր հաճախակի

2023 թ. հունիսի 14-ին ամբողջ աշխարհում կրկին նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։ Օրը հատուկ հնարավորություն է նշելու եւ շնորհակալություն հայտնելու ամբողջ աշխարհում արյան կամավոր դոնորներին արյան նվերի համար։ (ավելին …)

Աճեցնել բնամթերք՝ ծխախոտի փոխարեն

Աճեցնել բնամթերք՝ ծխախոտի փոխարեն

Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը նշում է որպես ծխելու դեմ պայքարի միջազգային օր։

Օրվա նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետեւանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը եւ գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:

AMAA-ի բժշկական ծառայություններում 2021 թ.-ից, որպես առանձին ճյուղ, ներառվել է նաեւ կանխարգելիչ բժշկությունը՝ հանրության մեջ առողջության նկատմամբ ձեւավորելու առաջնահերթ վերաբերմունք։

Ստորեւ առաջարկում ենք ընթերցել AMAA-ի Երեւանի Այնիլյան դարմանատան մանկաբույժ, կանխարգելիչ բժշկության մասնագետ Գոռ Հովհաննիսյանի հոդվածը։ (ավելին …)

Լրացնելով խնամքի բացը

Լրացնելով խնամքի բացը

Քաղցկեղը մահվան պատճառների մեջ երկրորդ տեղում է։ 2020 թվականի տվյալներով քաղցկեղից մահացել է 10 մլն մարդ, որի 70% բաժին է հասնում ցածրից միջին եկամուտ ունեցող երկրներին։ Ցածր եկամուտ ունեցող երկրների 30%-ից պակասն ունի քաղցկեղի բուժման ծառայություններ՝ ի տարբերություն բարձր եկամուտ ունեցող երկրների 90%-ի։ (ավելին …)

Pin It on Pinterest