Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցը կրթական հաստատություն է, որն ապահովում է 12-ամյա համակողմանի, անվճար կրթություն: Դպրոցը գործում է 7 մասնաշենքից բաղկացած էներգախնայող եւ բնապահպանական նորակառույց համալիրում, որն արժանացել է LEED (Leadership in Energy and Environmental Design) միջազգային հավաստագրի։
Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցը հիմնադրվել է 1998 թ-ին AMAA-ի կողմից, բարերարներ Էդվարդ եւ Փամելա Ավետիսյանների տեսլականի եւ նրանց առատաձեռնության շնորհիվ:
Դպրոցի ամենամեծ արժանիքը աշխատասեր, առաքելությամբ ոգեշնչված ուսուցիչներն են, ովքեր սիրում են իրենց աշակերտներին եւ տարված են ուսուցչությամբ: Դպրոցի 35 ուսուցիչները վերապատրաստվում եւ ոգեշնչվում են՝ աշակերտների համար լավագույն կրթություն ապահովելու եւ նրանց մեջ ուսման նկատմամբ անմար սեր առաջացնելու համար: Բացի այդ, նրանց տրվում է ազատություն, որպեսզի լինեն ստեղծագործ եւ նորարար իրենց դասավանդման մեթոդներում:
Դպրոցը հավասարապես կարեւոր ակադեմիական ձեռքբերում է համարում անձնային աճն ու կյանքի հմտությունների ձեռքբերումը: Աշակերտները կրթվում եւ մեծանում են սիրո, հարգանքի, պատրաստակամության, ազնվության եւ աշխատասիրության մթնոլորտում:
Դպրոցի բազմակողմանի կրթությունը պայմանավորված է հետեւյալ բաղադրիչներով՝
- Բարձրակարգ ուսումնական առարկաներ, ինչպիսիք են հայոց լեզուն, մաթեմատիկան, ֆիզիկան, ռուսերենը, անգլերենը եւ ֆրանսերենը
- Արվեստի դասեր եւ ակումբներ
- Ամուր միջառարկայական կապեր
- Ձեռնարկատիրական դասընթացներ
- Կյանքի հմտություններ
- Սոցիալ-հուզական ուսումնառություն
- Անձնային զարգացում
- Շրջակա միջավայրի պահպանման ուսուցում
- Բանավեճի ակումբներ
- Ֆիզիկական կրթություն
- Համակարգչային գրագիտության եւ ռոբոտաշինություն
- Փոքրաթիվ դասարաններ, ինչն ուսուցիչներին թույլ է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել յուրաքանչյուր աշակերտին
Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցը բազմաթիվ մրցանակներ եւ պարգեւներ է ստացել տարբեր կառույցներից, այդ թվում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:
Նոր «կանաչ» դպրոցի շենքի շինարարությունն ավարտվել է 2014 թվականի օգոստոսին՝ հնարավորություն տալով աշակերտներին նոր ուսումնական տարին այս նոր ու ընդարձակ հաստատությունում սկսելու համար: Հաստատություն, որը տրամադրում է 10.000 քառակուսի մետր տարածք՝ դասասենյակների, երկու փակ մարզասրահների, լաբորատորիաների եւ գրասենյակային հատվածի համար:
Ամբողջ շենքը առանձնահատուկ բնապահպանական լաբորատորիա է՝ արեւային վահանակներով, վերամշակվող անձրեւաջրերով, կանաչ տանիքներով եւ ոչ միայն:
Աշակերտների կրթությունն ապահովվում է գերժամանակակից սարքավորումների միջոցով, ինչպիսիք են համակարգիչները, ռոբոտաշինական լաբորատորիաները, լեզվի լաբորատորիաները, լիովին կահավորված բնական գիտությունների լաբորատորիաները, էլեկտրոնային վահանակները եւ այլն:
Լուսավոր եւ ընդարձակ գրադարանը հատուկ վայր է, որտեղ աշակերտները եւ ուսուցիչները կարող են սովորել եւ անցկացնել իրենց արտադասարանական ժամանակը, օգտվել գրքերից եւ պարբերականներից:
Դպրոցը համագործակցում է տարբեր ՀԿ-ների, կրթական եւ պետական կառույցների հետ, ինչպիսիք են ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Խաղաղության կորպուսը, «Հայաստան ծառատունկ ծրագիրը» (ATP), Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Դպրոցին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով:
Կրթահամալիրի վերաբերյալ մանրամասների համար այցելեք www.avedisianschool.am