AMAA-ի Ամառային փորձնակության ծրագիրը հնարավորություն է տալիս աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ծառայելու Հայաստանի ժողովրդին AMAA-ի առաքելության եւ ծրագրերի միջոցով։
Ծրագիրը հոգեւոր աճի, գործնական փորձառության հնարավորություն է, որի ընթացքում մասնակիցները ներգրավվում են Հայաստանում AMAA-ի տարբեր նախագծերում։ Երիտասարդները նաեւ հնարավորություն են ունենում ծանոթանալու հայրենիքի հետ, շփվելու տեղացի երիտասարդների հետ, ուսումնասիրելու հայոց պատմությունը, մշակույթը եւ աշխարհագրությունը, ինչպես նաեւ վերգտնելու իրենց ինքնությունը եւ ամրապնդելու պատկանելության զգացումը։
Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի ավարտական դասարանում սովորող աշակերտների եւ քոլեջի ուսանողների համար (մինչեւ 20-25 տարեկան երիտասարդներ)։
Հիմնական աշխատանքը կենտրոնացած է մասնակցության վրա՝ ամառային ճամբարներում, հոգեւոր ծրագրերում եւ AMAA-ի ազդեցության հիմնական ոլորտներում։
Բացի այդ, մասնակիցները միասին ճանապարհորդում են՝ այցելելով կարեւոր պատմական եւ մշակութային վայրեր։