Որպես AMAA-ի առանցքային հոգեւոր-մշակութային ծրագրերից մեկը՝ 1999 թ.-ից ի վեր AMAA-ի «Հայասա» թատերախումբը բեմականացրել է երկու տասնյակից ավելի ներկայացումներ, որոնք արվեստի միջոցով փոխանցում են պատմական, ազգային եւ հոգեւոր անգնահատելի արժեքներ։
AMAA-ն համագործակցում է նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ, որոնց միջոցով բացահայտում եւ սատարում է Հայաստանի եւ Արցախից բռնի տեղահանված տաղանդաշատ երիտասարդներին՝ օգնելով նրանց կայանալու եւ հաջողելու իրենց ասպարեզում։
AMAA-ն մշտապես այն երաժիշտների կողքին է, ովքեր շարունակում են բարձր մակարդակով ներկայացնել հայ անվանի կոմպոզիտորների աշխատանքները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանի
մենահամերգները՝ նվիրված Կոմիտաս վարդապետի եւ Արամ Խաչատրյանի դարակազմիկ հոբելյաններին, եղել են կազմակերպության ուշադրության կենտրոնում։
AMAA-ն պատիվ է ունեցել նաեւ աջակցելու 2023 թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հյուրախաղերին, որոնց ընթացքում հնչել են հայ դասական երաժշտության բացառիկ ստեղծագործություններ։