«Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոններ

Լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, այն է՝ գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ եւ առողջ արժեքային համակարգ: Այս բոլորը կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները, իրականացնել իրենց երազանքները եւ դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:

Հավատարիմ այս առաքելությանը՝ AMAA-ի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնները, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Շուշիում (այժմ՝ Ստեփանակերտում) եւ Ասկերանում, իրենց բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների եւ հոգեբանների միջոցով շուրջ 270 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապեւտիկ եւ ժամանցային ծառայություններ:

«Շող» կենտրոններ հաճախող երեխաներին մատուցվում են հետեւյալ ծառայությունները․

  • Կրթություն եւ ուսուցում /տարրական դպրոցի առարկաներ, ռուսերեն եւ անգլերեն լեզվի դասընթացներ, արտ-թերապիա/
  • Սոցիալական աշխատանք /խմբային եւ անհատական հանդիպումներ/
  • Հոգեբանական /հոգեբանական թերապեւտիկ խմբային եւ անհատական հանդիպումներ/
  • Կյանքի հմտությունների եւ անձնային զարգացման դասընթացներ
  • Քոուչինգ ծրագիր երեխաների համար
  • Տաք սնունդ
  • Ժամանց /ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, մշակութային իրադարձություններ, այլն/:

Մեր շահառուները՝

Մեր շահառուները 6-12 տարեկան երեխաներն են սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ:

Մեր օրակարգը

Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշակում են տաք կերակուր եւ մասնակցում տարբեր դասընթացների: Ծնողները եւ երեխաները օգտվում են հոգեբանի եւ սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք ուղված են անհատական եւ ընտանեկան խնդիրների լուծմանը: Կենտրոնը նաեւ տրամադրում է խմբային եւ անհատական հանդիպումներ ծնողների հետ /հոգեբան, սոցիալական աշխատող/:

Կենտրոնները եւ համայնքը

Կենտրոնները գործում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով: Ցերեկային կենտրոնները նաեւ ապահովում են երեխաների անվտանգությունը ծնողների աշխատանքային ժամերի ընթացքում, որը կանխում է երեխաների ներգրավվումը ռիսկային իրավիճակներում՝ այնպիսիք, ինչպիսիք են վթարները եւ անծանոթների կողմից բռնությունները:

Կենտրոնների գոյությունը նաեւ ստեղծում է դրական մշակութային եւ կրթական միջավայր եւ ունի կարեւոր ազդեցություն այն համայնքների վրա, որտեղ նրանք տեղակայված են:

Հասցե՝

Երեւան, Նոր Նորքի 7-րդ զանգված, Կարախանյան 6, հեռ. (374 10) 67 46 20
Գյումրի, Սայաթ Նովա 6/9, հեռ․ (374 312) 5 53 52, (374 312) 5 23 31
Վանաձոր, Հերացի 35, հեռ. (374 96) 44 42 15
Ստեփանավան, Դուրյան 30, հեռ. (374 93) 04 07 41, (374 99) 40 27 97
Շուշի*, Աշոտ Բեկոր 14, հեռ. (374 47) 73 16 96
Ասկերան, Շահումյան 72, հեռ․ (374 47) 67 72 61

___________________________
* Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Շուշիի «Շող» ցերեկային կենտրոնը գործում է Ստեփանակերտում (հասցե՝ Ալեք Մանուկյան 7ա, հեռ. +374 47 94 52 75)։

Pin It on Pinterest