Պատմական ակնարկ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հիմնադրվել է 1918 թ.-ին,
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում՝ Հայ Ավետարանական համայնքի կողմից։

Կազմակերպության նպատակն է եղել օգնել աշխարհասփյուռ հայությանը եւ անխախտ պահել քրիստոնեական հավատքը՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո:

1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո, նոր արմատներ գցվեցին Հայաստանում՝ լավագույնս սատարելու մեր հայրենակիցներին, եւ 1991-ին Երեւանում բացվեց AMAA-ի կենտրոնական գրասենյակը։

Ներկայումս AMAA-ն գործում է Հայաստանի տարբեր մարզերում գտնվող տասնյակ գրասենյակներում՝ իր 400 եւ ավելի աշխատակիցների միջոցով իրականացնելով կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր եւ շարունակելով աջակցել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուն:

Pin It on Pinterest