Select Page

ՍԻՎԻԼՆԵԹ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը մեկնարկեց իր առաքելությունն Արցախում 1995-ին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո։ Կազմակերպությունն սկսեց իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ աջակցելով տեղացիներին սոցիալական, կրթական եւ մշակութային ոլորտներում։

Գործունեության հիմնական ուղղություններն են մանկապարտեզները, «Շող» երեխաների զարգացման կենտրոնները, սոցիալապես անապահով ընտանիքների հովանավորությունը եւ մի շարք այլ բարեգործական ծրագրեր։

Վերջերս Արցախում բռնկված պատերազմի բերումով, Ավետարանչականը որոշել է ընդլայնել իր գործունեությունը, քանի որ, ըստ Ընկերակցության ներկայացուցիչների, այժմ Արցախի ժողովուրդը դրա կարիքն ունի առավել քան երբեւէ։

Pin It on Pinterest