Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման եւ Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր:
Արայիկ Հարությունյանը կարեւորել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությունն Արցախին՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ եւս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:
Արցախի նախագահի մամուլի ծառայություն