Այսօր ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի մասնաճյուղերի ներկայացուցիչներն այցելեցին Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց: Զինվորական պանթեոնում նրանք հարգանքի տուրք մատուցեցին անմահ հայորդիների հիշատակին:

Մասունք դարձած Արցախն այսօր ապրում է հավերժի ճամփան բռնած իր զավակների շնորհիվ: Նրանց սերն առ հայրենիք շահ չճանաչեց առավել, քան գիտակցված մահը: Նրանք ապրում են, կան… քանի հիշում ենք նրանց սխրանքները:

Հավերժի ճամփորդներ, ննջեք խաղաղությամբ: Աստված լույսերի մեջ պահի ձեր հոգիները: Ձեր չապրած գարուններով թող գարնանանան մեր հայրենիքն ու գալիք սերունդները:

Խոնարհվում ենք…

Stepanakert 9 webStepanakert IMG 0135 webStepanakert IMG 2604 webStepanakert IMG 2607 webStepanakert IMG 2608 webStepanakert IMG 2610 webStepanakert IMG 2611 webStepanakert IMG 2614 webStepanakert IMG 2615 webStepanakert IMG 2617 web

Pin It on Pinterest