1lurer.am

Ծաղիկներ անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Մերձավոր Արևելքի մեծանուն հայ մանկավարժի մահվան 100-րդ տարելիցի:

Հետո Ծիծեռնակաբերդի բարձունքին հնչում են այն տողերը, որոնք երգելով մահացել է Արմենակ Հայկազյանը: Նրա անունով է կոչվում սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանը:

Մանկավարժի մահվան 100-րդ տարելիցին Հայկազյան համալսարանի նախագահն ու տարբեր տարիների շրջանավարտները Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում ներկայացնում են գիտնականի գործունեությունը, հայապահպանության գործում ներդրած ջանքերը: Կարևոր ուղերձը, որ թողել է Արմենակ Հայկազյանը՝ հայը պետք է լինի լավագույնը՝ անկախ գտնվելու վայրից, և ծառայի Հայրենիքին՝ անկախ դժվարություններից:

TsitsernakaberdRev. Dr. Paul Haidostian Interview to Armenian Public TVAra AyvazianRev. Dr. Paul Haidostian

Փոլ Հայդոստյան (Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ) — Երբ կուգա տանջանք, սով, պատերազմ, վտանգ, մահ, անարդարություն, պատասխանատուն, ինչպես Հայկազյանը, կանգուն կպահե իր հաստատությունը, կմնա իր ժողովրդի կողքին:

Սփյուռքում հայապահպանությունը, մանկավարժությունը պահելու, զարգացնելու, միևնույն ժամանակ Արմենակ Հայկազյանի անունը անմահացնելու համար, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների միության և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ 1955-ին Բեյրութում հիմնվեց Հայկազյան համալսարանը: Սկզբում 43 ուսանող ուներ, այսօր արդեն ամեն տարի մինչև 800 երիտասարդ է ընդունվում:

Փոլ Հայդոստյան — Հայկազյանը միայն հայագիտական կենտրոն չէ, ոչ ալ կրոնական, բիզնեսից մինչև քաղաքագիտություն, ընդհանուր գիտություններ, հայագիտություն, մանկավարժություն և այլ բնագավառներ:

213722082 4284271221631200 5518185078076344645 n213070684 4284271828297806 847846287588983395 n214109869 4284271151631207 8876335805662169258 n214323694 4284270961631226 9042513882230194036 n

Հայերի համախմբման կենտրոնի հիմնական առաքելությունը հայ երիտասարդներին մանկավարժական և եկեղեցական աշխատանքներին պատրաստելն էր: Բայց իր բարի համբավի շնորհիվ այստեղ ուսում են ստանում տարբեր ազգերի և կրոնի երիտասարդներ: Ընդունվողների թվին զուգահեռ՝ ավելացել են նաև մասնագիտությունները՝ բիզնեսից մինչև քաղաքագիտություն: Հայաստանից ևս մեծ թվով ուսանողներ գնում, վերապատրաստվում են, մեկնում են նաև դասախոսություններ կարդալու: Շատ պաշտոնյաներ ևս ուսում են ստացել Հայկազյանում:

Փոլ Հայդոստյան — Դիվանագետներ, 90-ական թվականներ, սփյուռքի նախարարության շատ գեղեցիկ օրինակներով վերապատրաստման առիթներ ունեցած ենք, մի քանի տարի առաջ Արցախի ԱԳՆ համագործակցությամբ ունեցանք ուսանողներ:

Սովորողների 45 տոկոսը հայեր են, մնացածը՝ Լիբանանից, Սիրիայից, Արաբական ծոցի երկրներից, Միացյալ Նահանգներից և Եվրոպայից: Համալսարանի նախագահը Հայկազյանի դժվարությունները կապում է Լիբանանի խնդիրների հետ: Պարբերաբար երկիրը գտնվում է անկայուն վիճակում: Քաղաքական և տնտեսական ճգնաժամը նոր խնդիրներ է առաջ բերում: Այդքանով հանդերձ, համայնքը կանգուն է, միասնական ջանքերով պահպանում են եկեղեցական կառույցները, կենտրոնը, այդ թվում՝ համալսարանը:

Փոլ Հայդոստյան — Ըլլա Հայաստան, ըլլա սփյուռք, մարդու հոգին է, որ կյանք կուտա, հայուն դա կուտա և Լիբանանի մեջ դա կլինի, շարունակելու ենք հոն և Հայաստանում:

214358806 4284272101631112 6957747594154174875 nԳիտաժողով հավաքին Հայկազյան համալսարանի նախագահը Ցեղասպանության թանգարանին հանձնեց հոդվածների հավաքածու՝ Արմենակ Հայկազյանի և համալսարանի մասին: Խոստացան հնարավորության դեպքում կազմակերպել փոխադարձ այցեր՝ ավելի մոտիկից ծանոթանալու համալսարանի գործունեությանն ու նշանակությանը: Փոլ Հայդոստյանը հանդիպումն ավարտեց մեծ մանկավարժի խոսքերով՝ անկախ գտնվելու վայրից, հայի տունը Հայաստանն է, պետք է առաջ նայել և շարունակել մասնակիցը լինելու Հայրենիքի կառուցմանը:

Հեղինակ` Վահե Դավթյան

Լուսանկարներ

Pin It on Pinterest