«Բայց Աստված երբեք չի մոռանա կարիքավորներին. տառապյալների հույսը երբեք չի կորչի»:
Սաղմոս 9.18

Ինչպես ընդունված է «Վտանգ» հեռուստաշոուի մեջ, ես փնտրում եմ մի հարց, որը լավագույնս կհամընկնի վերը նշված պատասխանի հետ: Դրանք կարող են բազմաթիվ լինել:

Վերոհիշյալ «պատասխանը» անընդհատ պտտվում էր իմ մտքում, երբ շրջում էի մայիս և հունիս ամիսներին այցելած երկրներով․ Սիրիա և Լիբանան, որոնք կազմել են AMAA-ի համաշխարհային առաքելության և ծառայության դաշտի առյուծի բաժինը, ինչպես նաև Հայաստան ու Արցախ, որոնք արժանանում են ներկայիս առյուծի բաժնին:

«Պատասխանը» մշտապես զբաղեցրել է իմ մտավոր տեսադաշտը, նույնիսկ նախքան հարցի մասին առհասարակ մտածելը։

Ճամփորդությանս ամեն քայլափոխին, իմ ունեցած յուրաքանչյուր շփման հետ մեկտեղ, ես տեսել եմ այն համատարած ազդեցությունը, որն AMAA-ն ունի մարդկանց վրա․ կյանք առ կյանք։

Հավատարիմների խորունկ աչքերից, մինչև նվաճողների կենսուրախ հայացքը, երազողների սևեռուն հայացքներից, մինչև հուսացողների մշուշոտ աչքերը, ես ականատես եմ եղել վերոնշյալ «պատասխանի» մարմնացմանը։

Ձեզանից ոմանք հետևեցին իմ՝ հատուկ առաքելությամբ կատարված այցերին AMAA-ի ֆեյսբուքյան էջում: Մյուսները կարող են հետևել դրանց AMAA News-ի այս համարում: Դրանք անսովոր ուղևորություններ չէին AMAA-ի գործադիր տնօրենի համար, ով կանոնավոր կերպով այցելում է կազմակերպության առաքելության ազդեցության գոտիները:  Մինչդեռ, այս տարի անսովոր էին բոլոր այս աշխարհագրական տարածքներում տեղ գտած հանգամանքները․

Արցախյան պատերազմում հսկայական տարածքների սրտաճմլիկ կորուստը,

Հայաստանի ազգային սուգը՝ պատերազմում կորսված հազարավոր մատաղ ու պայծառ կյանքերի համար,

Մեկ գիշերում Լիբանանի միջին խավի փոխակերպումը աղքատության և հուսահատության,

Տասնամյա պատերազմը մի կերպ հաղթահարած Սիրիայում պատժամիջոցների պատճառով ծայրահեղ գնաճից տուժած համայնքը,

Անպատրաստ աշխարհը դեպի փակուղի տանող համավարակի հարձակումը:

Ինչ աննախադեպ տարի էր այս բոլոր երկրներում, այդ թվում՝ սեփական հարկի տակ՝ ԱՄՆ-ում, հանդիպած ճգնաժամերի բազմակի շերտերի պատճառով:

«Աշխարհում  նեղություններ կունենաք: Բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին»: Հովհաննես 16:33

Չորսշաբաթյա հուզառատ ուղևորությունից վերադառնալուց հետո ինձ խնդրեցին երկու խոսքով պատմել, թե ինչ էի ինձ հետ տարել և ինչ եմ ետ բերել: Ինձանից երկար ժամանակ չպահանջվեց՝ այդ պատասխանները ամփոփելու երկու պարզ, բայց փառահեղ բառերի մեջ:

Ես ՀՈՒՅՍ էի տարել և ինձ հետ ՈԳԵՇՆՉԱՆՔ եմ բերել։

ՀՈՒՅՍ ներշնչելը միշտ եղել է AMAA-ի հիմնական առաքելությունը: ՀՈՒՅՍԸ AMAA-ի տարածած, բաշխած և ցանած ամենաթանկ միջոցն է եղել: ՀՈՒՅՍՈՎ է համեմված աշխարհի ծայրերը հասցված Ավետարանի Բարի լուրը: ՀՈՒՅՍԸ դեղամիջոց է հուսահատության և ընկճախտի դեմ, աչքի սպեղանի՝ մշուշոտ տեսողության համար, վերածննդի, երիտասարդացման և վերակենդանացման հրաշագործ բանալի:

ՀՈՒՅՍԸ Փրկօղակ Է, Փրկօղակ՝ դեպի հաջողություն, երջանկություն, անկախություն, կյանք և փրկություն:

АМАА-ի պաշտոնական տիտղոսաթերթի վրա գրված է Մեծ հանձնարարականը, որտեղ ասվում է. «Գնա աշխարհ և քարոզիր Ավետարանը բոլոր արարածներին»: Ավետարանը բարի լուր է: Բարի լուր, որ «Աստված երբեք չի մոռանա կարիքավորներին, տառապյալների հույսը երբեք չի կորչի»: АМАА-ն կրում է Հույսը, ուր էլ որ այն գնա, իսկ ՀՈՒՅՍԸ դնում է Հաջողության հիմքը, տանում է դեպի Երջանկություն, հասնում է Անկախության, իր մեջ ամփոփում Կյանքը և խարսխում Հույսը Փրկության մեջ:

Ինչպե՞ս կբնութագրեք AMAA-ի առաքելությունն ամբողջ աշխարհում:

ԱԶԴԵՑԻԿ։

Ազդեցիկը այն պատասխանն է, որին ես ականատես եմ եղել, հպվել և զգացել եմ իմ՝ հատուկ առաքելությամբ կատարված ողջ այցի ընթացքում:

Մեր հավաքական վարձքը մեր այն գիտակցման մեջ է, որ АМАА-ի առաքելությունն ԱԶԴԵՑԻԿ Է:

Շնորհակալ եմ՝ այդ առաքելության մի մասը կազմելու համար:

Զավեն Խանջյան
AMAA-ի գործադիր տնօրեն

Pin It on Pinterest