Վայրը՝
ք. Ստեփանավան

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հայտարարում է մրցույթ սոցիալական աշխատողի հաստիքի համար՝ Ստեփանավանի իր գրասենյակի հովանավորության ծրագրում աշխատելու նպատակով:

1991 թ. AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը սկսեց երեխաների հովանավորության ծրագիրը՝ Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով: Ծրագիրը սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:

AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն:

Հայտարարությունը բաց է՝ սկսած 01.11.2021-ից
Դիմելու վերջնաժամկետ՝ 01.12.2021

Աշխատանքի նկարագրություն

  • Հովանավորված անձանց ընտանիքների պարբերական այցելություններ
  • Հովանավորված երեխայի անմիջական կարիքների բացահայտում և ընտանիքի հետ լուծումների փնտրման համատեղ աշխատանք
  • Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տարեկան նամակների հավաքում
  • Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տվյալների ամենամյա ստուգում, թարմացում
  • Կենտրոնական գրասենյակին տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին տրամադրում
  • Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին տվյալ շրջանի հովանավորված երեխաների մասնակցության կազմակերպում և հսկում
  • Գրասենյակի պատասխանատուի հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ աշխատանք

Անձնական հատկանիշներ

  • ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • ​Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին և արժեքներին
  • ​Մարդկային և հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • ​Հաղորդակցման հմտություններ
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • ​Վստահելիություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Գաղտնապահություն
  • ​Ինքնավստահություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • ​Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն astghik.hovhannisyan@amaa.am, christina.simonyan@amaa.am և janna.danielyan@amaa.am էլեկտրոնային հասցեներին:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա՝ դիմողները կհրավիրվեն հարցազրույցի:

Pin It on Pinterest