Վայրը՝
ք. Ստեփանավան
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հայտարարում է մրցույթ սոցիալական աշխատողի հաստիքի համար՝ Ստեփանավանի իր գրասենյակի հովանավորության ծրագրում աշխատելու նպատակով:
1991 թ. AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը սկսեց երեխաների հովանավորության ծրագիրը՝ Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով: Ծրագիրը սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն:
Հայտարարությունը բաց է՝ սկսած 01.11.2021-ից
Դիմելու վերջնաժամկետ՝ 01.12.2021
Աշխատանքի նկարագրություն
- Հովանավորված անձանց ընտանիքների պարբերական այցելություններ
- Հովանավորված երեխայի անմիջական կարիքների բացահայտում և ընտանիքի հետ լուծումների փնտրման համատեղ աշխատանք
- Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տարեկան նամակների հավաքում
- Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տվյալների ամենամյա ստուգում, թարմացում
- Կենտրոնական գրասենյակին տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին տրամադրում
- Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին տվյալ շրջանի հովանավորված երեխաների մասնակցության կազմակերպում և հսկում
- Գրասենյակի պատասխանատուի հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ աշխատանք
Անձնական հատկանիշներ
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին և արժեքներին
- Մարդկային և հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն astghik.hovhannisyan@amaa.am, christina.simonyan@amaa.am և janna.danielyan@amaa.am էլեկտրոնային հասցեներին:
Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա՝ դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: