Արդեն 10 տարի է, ինչ ամբողջ աշխարհում Նոյեմբերի 8-ը նշվում է՝ որպես Ռադիոլոգիայի միջազգային օր, որը ռադիոլոգների, ռադիոգրաֆիստների, ճառագայթային տեխնոլոգների և հարակից ոլորտների մասնագետների տոնն է (IDoR 2021):
Ինչպես ամեն տարի, Ռադիոլոգիայի միջազգային օրը նպատակ ունի ավելի շատ իրազեկել այն արժեքների մասին, որոնցով ճառագայթաբանությունը նպաստում է բուժառուների անվտանգ խնամքին, և բարելավելում առողջապահական համակարգի մեջ ռադիոլոգների և ռենտգենաբանների կենսական դերի մասին հանրային ընկալումը։
Նոյեմբերի 8-ը ընտրվել է՝ ի պատիվ Վիլհեմ Ռենտգենի 1895թ. նոյեմբերի 8-ին ռենտգենյան ճառագայթման հայտնագործման: Այսօր այն ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում՝ լինելով մի շարք հիվանդությունների ախտորոշման և բուժման հիմքը:
2021 թվականին Ռադիոլոգիայի միջազգային օրը նվիրված կլինի ինտերվենցիոն ճառագայթաբանությանը և դրա էական դերին բուժառուների բուժման գործում:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել հայազգի աշխարահռչակ գիտնական, ՄՌՏ գյուտի հեղինակ Ռայմոնդ Դամադյանին, ում աշխատանքի շնորհիվ ամբողջ աշխարհում բժշկությունը զարգացման ավելի բարձր մակարդակ տեղափոխվեց:
АМАА-ի առողջապահական ծրագրերի շրջանակում Այնիլյան կլինիկայում երկար տարիներ մատուցվում է բարձրակարգ Ուլտրաձայնային հետազոտության ծառայություն։
Տարիների ընթացքում՝ թե՛ պլանային, և թե՛ սքրինինգային հետազոտությունների շնորհիվ բացահայտվել են նախակլինիկական փուլում գտնվող հիվանդություններ, որոնք բժշկուհու և անձնակազմի կողմից գրագետ ուղղորդվելու արդյունքում նշանակալիորեն ազդել են հիվանդության ելքի վրա:
AMAA-ի Այնիլյան կլինիկայի անձնակազմի անունից շնորհավորում ենք բոլոր ռադիոլոգների մասնագիտական տոնը՝ մաղթելով ուժ և ոգեշնչում՝ հանուն առողջ հասարակության:
Գոհար Մարգարյան
Բժիշկ-ճառագայթաբան