Նոյեմբերի 16-ին՝ ժ. 12.00-ին, Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցում տեղի է ունեցել ՏՏ կրթական նոր մոդելի մեկնարկի եւ ներդրման արարողություն:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ, Imagine Hub by Soft ընկերության ֆինանսավորման եւ ծրագրային աջակցության շնորհիվ:
Ծրագիրը նպատակ ունի տարբեր տարիքային խմբերի դպրոցական երեխաների համար կազմակերպել եւ իրականացնել ոչ ֆորմալ եւ ինտերակտիվ ծրագրավորման դասընթացներ: Imagine Hub by Soft ընկերության ֆինանսավորման շնորհիվ՝ հանձին ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի, դպրոցում բացվելու են դրոնաշինության, ռոբոտաշինության, ինժեներիայի եւ ստարտափ ձեռնարկատիրության լաբորատորիաներ:
Միջոցառման ընթացքում AMAA-ի, Imagine Hub by Soft-ի եւ Ավետիսյան դպրոցի միջեւ ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով տրվել է կրթական նոր ծրագրի մեկնարկը:
AMAA-ի եւ Imagine Hub by Soft-ի համագործակցության հաջորդ փուլը լինելու է Կարբի համայնքում նորարարական կենտրոնի ստեղծումը։