Վայրը՝
ք. Վարդենիս

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) հայտարարում է մրցույթ՝ սոցիալական աշխատողի հաստիքի համար՝ Վարդենիսի իր գրասենյակի ցերեկային կենտրոնում և հովանավորության ծրագրում աշխատելու նպատակով:

1991թ. AMAA-ի Հայաստանի մասնաճյուղն սկսեց Երեխաների հովանավորության ծրագիրը` Հայաստանում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին կանոնավոր կերպով օգնելու նպատակով: Ծրագիրը սկսվեց ընդամենը 37 երեխաների հովանավորությունից: Տարիների ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հովանավորված երեխաների թիվը հասավ շուրջ 2000-ի:

AMAA-ն սոցիալական աշխատողների միջոցով հովանավորված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն (առավել մանրամասն՝ Երեխաների հովանավորության ծրագիր էջում)։

Այսօր AMAA-ն արդեն ունի 7 կրթադաստիարակչական ցերեկային կենտրոններ Գորիսում, Վարդենիսում, Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Դիլիջանում և Նոյեմբերյանում, որտեղ կրթական, քրիստոնեական դաստիարակության և երեխաների անձնային աճին ուղղված ծառայություններ են մատուցվում շուրջ 200 դպրոցահասակ երեխաների:

(Ավելի մանրամասն՝ Կրթադաստիարակչական կենտրոններ էջում)

Սոցիալական աշխատողը ծառայություններ է մատուցելու ինչպես ցերեկային կենտրոնում, այնպես էլ հովանավորության ծրագրում:

Հայտարարությունը բաց է՝ սկսած 24.11.2021-ից
Դիմելու վերջնաժամկետ՝ 24.12.2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Ցերեկային կենտրոնի յուրաքանչյուր երեխայի համար անհատական զարգացման փաթեթի կազմում և դեպքի վարում:
  • Ցերեկային կենտրոնի երեխաների և ծնողների հետ խմբային և անհատական հանդիպումների իրականացում:
  • Ցերեկային կենտրոնների երեխաների կարողությունների, հնարավորությունների ուսումնասիրություն, երեխայի ունակությունների բացահայտում, օժանդակում դրանց իրացմանը:
  • Անհրաժեշտ/ ամսական, կիսամյակային և այլն/ հաշվետվությունների կազմում
  • Հովանավորված անձանց ընտանիքների պարբերական այցելություններ
  • Հովանավորված երեխայի անմիջական կարիքների բացահայտում և ընտանիքի հետ լուծումների փնտրման համատեղ աշխատանք
  • Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տարեկան նամակների հավաքում
  • Տվյալ շրջանի հովանավորված երեխաների տվյալների ամենամյա ստուգում, թարմացում
  • Կենտրոնական գրասենյակին տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին տրամադրում
  • Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին տվյալ շրջանի հովանավորված երեխաների մասնակցության կազմակերպում և հսկում
  • Գրասենյակի պատասխանատուի հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ աշխատանք

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

  • ​Ազնվության, վստահելիության, նվիրվածության և խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • ​Խմբում աշխատելու և համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • ​Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին և արժեքներին
  • ​Մարդկային և հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • ​Հաղորդակցման հմտություններ
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն և սրտացավություն
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • ​Վստահելիություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Գաղտնապահություն
  • ​Ինքնավստահություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • ​Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն astghik.hovhannisyan@amaa.am, christina.simonyan@amaa.am եւ armen.movsisyan@amaa.am էլեկտրոնային հասցեներին:

Թեկնածուների կարճ ցուցակի հիման վրա, դիմողները կհրավիրվեն հարցազրույցի:

Pin It on Pinterest