Դեկտեմբերի 2-ին ԱՀԱԸ Գյումրու գրասենյակում տեղի ունեցավ հոգեբան, ավելի քան 20 գրքի հեղինակ Հրաչյա Ամիրյանի «Գիտակցության վերափոխում» խորագրով սեմինարը, որի թեման համոզմունքներն էին։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին համոզմունքների ազդեցությունը մարդու կյանքի ու կենսագործունեության վրա, համոզմունքների տեսակները և ձևավորման աղբյուրները։

Այնուհետև խոսվեց սահմանափակող համոզմունքների մասին։ Հր․ Ամիրյանը ներկայացրեց սահմանափակող համոզմունքների բացահայտելուն ուղղված տեխնիկաներ, որոնք մասնակիցները կարող են կիրառել ինչպես իրենց առօրյա կյանքում, այնպես էլ՝ երեխաների հետ աշխատանքում։

Սեմինարն անցավ ակտիվ քննարկումներով, անձնական օրինակների ներկայացմամբ, մասնակիցների սահմանափակող համոզմունքների վերափոխմամբ, ուրիշների համոզմունքների հավաքագրման տեխնիկաների քննարկմամբ և վելուծությամբ։

Հանդիպմանը ներկա էին ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի և «Շող» ցերեկային կենտրոնի աշխատակազմը, կամավորները, երեխաների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանք տանող կառույցների ներկայացուցիչներ։

Մասնակիցները նշեցին, որ սեմինարը մեծ ներգործություն է ունեցել իրենց վրա և ցանկություն հայտնեցին մասնակցելու Հր․ Ամիրյանի կողմից կազմակերպվող այլ սեմինարների։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին դասընթացի նյութերը։

«Ես հարգում եմ ցանկացած համոզմունք, և հատկապես նրանք, որոնք անհամատեղելի են իմ համոզմունքների հետ»։
Սալվադոր Դալի

Թամարա Սնխչյան
ԱՀԱԸ Գյումրու «Շող» կենտրոնի համակարգող

Pin It on Pinterest