Սատարենք մեր հերոսներին բարեգործական ՀԿ-ն և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ AMAA-ն հովանավորում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի կառուցման 16 տներից 6-ի շինարարությունը։

Մասնակցությունն այս ծրագրին AMAA-ի՝ Արցախը վերականգնելու և այն վերաբնակեցնելու առաքելության մի մասն է։ Պատերազմից անմիջապես հետո, AMAA-ն վերստին ձեռնամուխ է եղել՝ ոչ միայն առաջին օգնություն տրամադրելու, այլև օգնելու վերակառուցել քանդվածը։ Մինչ օրս՝ AMAA-ն Արցախում նորոգել է 17 տուն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում։

«Սատարենք մեր հերոսներին» բարեգործական ՀԿ-ն նախաձեռնել է Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի կառուցման ծրագիրը 2021թ.-ի հունվարին: Արցախի կառավարության կողմից կազմակերպությանը նվիրաբերվել է 3 հեկտար հողատարածք: Կազմակերպությունն արդեն ամբողջացրել է հողային ուսումնասիրության բոլոր աշխատանքները և 16 սեփական բնակելի տների՝ նոր թաղամասի, ինչպես նաև՝ թաղային ենթակառուցվացքների և հանրային զբոսայգու համար մշակել է մանրամասն նախագծեր և նախահաշիվ: Միևնույն ժամանակ՝ կազմակերպության դիմումի հիման վրա, ՀՀ կառավարության կողմից ծրագիրը ճանաչվել է բարեգործական։

Նախիջևանիկում հողային աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Այժմ կատարվում են հարթեցման և հիմքերի քանդման աշխատանքներ։

Սկսած 2022թ.-ի սկզբից, «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական ՀԿ-ն նախատեսում է կազմակերպել Նախիջևանիկի նոր թաղամասի շինարարության ծրագրին ուղղված բազմաթիվ դրամահավաքներ:

Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.supportourheroes.am/am/projects/nakhijevanik-project

Pin It on Pinterest

AMAA Armenia
Facebook Pagelike Widget