Սկսած 2005 թ.-ից՝ յուրաքանչյուր տարի փետրվարի 4-ը նշվում է` որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Վերջինիս նպատակն է իրազեկել հանրությանը քաղցկեղի ժամանակին հայտնաբերման, կանխարգելման եւ բուժման կարեւորությունը:

2019-ից քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է «Ես կամ եւ կլինեմ» (I am and I will) կարգախոսով։ 2020 թ. տվյալներով
աշխարհում գրանցվել է 19,3 մլն քաղցկեղի հայտնաբերման նոր դեպք։

Գոյություն ունի քաղցկեղի վաղ հայտնաբերման երկու տարբերակ՝ վաղ ախտորոշում եւ սկրինինգ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված եւ Հայաստանում
հասանելի սկրինինգներից են․ կանանց համար՝ արգանդի վզիկի եւ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգները, տղամարդկանց համար՝ շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգները։

Ժամանակակից աշխարհում քաղցկեղը դատավճիռ չի համարվում։ Այն հիվանդություն է, որը կարելի է բուժել եւ հաղթահարել։

AMAA-ի Այնիլյան կլինիկայի անձնակազմը, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, խորհուրդ է տալիս մեր ազգաբնակչությանը կանխարգելման նպատակով ժամանակ առ ժամանակ անցնել համապատասխան հետազոտություններ։

Հարգելի՛ հայրենակիցներ, հետեւեք Ձեր առողջությանը եւ եղեք առողջ։

Գոհար Մարգարյան
Բժիշկ-ճառագայթաբան

Pin It on Pinterest